13:36 08.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին:
«Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ է կարևորվում: Մեր նպատակը հետազոտությունների վրա նորարարական գաղափարների ներդրումն ու պիլոտային ծրագրերի իրականացումն է: Մինչ այդ՝ ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները վերլուծությունների և ուսումնասիրությունների միջոցով պետք է կարողանան հայտնաբերել դաշտում առկա խնդիրները, առաջարկել համակարգային լուծումներ՝ հիմնվելով նաև միջազգային փորձի վրա: Այդ գործընթացի կարևոր բաղադրիչներ են փորձագիտական խմբերի փոխգործակցությունը և փորձագիտական վերլուծությունները մասնագիտական բոլոր հարթակներում ներկայացնելը՝ ակադեմիական հանրության շրջանակում բարձրացնելով իրազեկման մակարդակը»,- հանդիպման ընթացքում ասել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ հարկ է կազմել առնվազն երկու տարվա գործողությունների պլան՝ սերտ համագործակցելով Բոլոնիայի փորձագիտական խմբի, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Փորձագիտական խմբի անդամ, «Erasmus+» գրասենյակի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան տեսապատկերների միջոցով ներկայացրել է «Erasmus+» ծրագրերի միջազգային հարթակը, փորձագետների կողմից առաջարկվող գործողությունների պլանը, առաքելության նպատակները, թիրախային խմբերի հետ աշխատանքի տեսլականը, ինչպես նաև «Erasmus+» գրասենյակի պատասխանատվության ներքո գտնվող գործառույթներն ու կրթական գերատեսչությունից ակնկալվող աջակցությունը:
«ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք աջակցություն որդեգրած քաղաքականության գաղափարի իրականացման գործընթացին՝ խորհրդակցությունների, թեմատիկ սեմինարների, քննարկումների, մեդիայի հետ աշխատանքի, արդյունքների հանրայնացման և ակադեմիական հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Նախարարությունը տալիս է ռազմավարական այն ուղիները, որոնցով նախանշվում են մեր գործողությունները»,- ընդգծել է Լանա Կառլովան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նույնպես կարևորել է գործող և արդեն իսկ ավարտված ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների արդյունավետության բարձրացումը.
«Բուհերը պետք է համագործակցեն և տեղյակ լինեն, թե ինչպիսի ծրագրեր են գործում, ինչ հնարավորություններ կան և ինչպես կարող են օգտվել դրանցից: Փորձագետները նույնպես պետք է ակտիվորեն ներգրավվեն այդ գործընթացում՝ բոլոր հնարավոր հարթակներում ներկայացնելով ոլորտի հնարավորությունները, իրականացված և սպասվող ծրագրերը: Պետք է դուրս գալ սեփական բուհի շրջանակից և փորձի փոխանակում իրականացնել` ընդգրկելով ավելի շատ թվով բուհեր»:
Հանդիպման ընթացքում փորձագիտական խմբի անդամները նախարարի տեղակալի հետ քննարկել են նաև մի շարք աշխատանքային հարցեր:
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...