Շվեյցարիայում կինը մի քանի րոպեում երեք անգամ ընկել է սեփական մեքենայի անիվների տակ և ողջ մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Շվեյցարիայում կինը մի քանի րոպեում երեք անգամ ընկել է սեփական մեքենայի անիվների տակ և ողջ մնացել

21:08 07.11.2022

Շվեյցարիայի Սենթ Գալեն քաղաքում մի կին չի անջատել մեքենայի շարժիչը և մի քանի րոպեում երեք անգամ վրաերթի է ենթարկվել, գրում է Insider-ը։

Ոստիկանության տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ 45-ամյա վարորդը մեքենան կայանել է լանջին և դուրս եկել բեռնախցիկից ինչ-որ բան հանելու համար՝ թողնելով շարժիչը միացված: Ինչ-որ պահի մեքենան սկսել է գլորվել ներքև, կինը փորձել է կանգնեցնել այն, բայց ի վերջո ընկել է անիվների տակ։

Այնուհետև մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, գլորվել հակառակ ուղղությամբ և կրկին հարվածել իր տիրուհուն, որը հազիվ էր հասցրել ուշքի գալ առաջին վրաերթից հետո։ Դրանից հետո մեքենան հարվածել է մայթին, հրել կնոջը և կրկին, երրորդ անգամ, վրաերթի ենթարկել կնոջը։ Արդյունքում կինը ողջ է մնացել, սակայն բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

Ի վերջո, մեքենան կանգ է առել՝ բախվելով փայտե ցանկապատին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները շտապօգնություն են կանչել, որը տուժածին ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP