Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում. Սերգեյ Կոպիրկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում. Սերգեյ Կոպիրկին

19:47 07.11.2022

Նոյեմբերի 7-ին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հյուրերի թվում էին նաև «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և դեսպանատան աշխատակիցներ:

Այցի սկզբում դեսպանը շրջայց կատարեց համալսարանում գործող Բրյուսովի անվան թանգարանում, որտեղ պահպանվում են գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ուշագրավ ցուցանմուշներ: Այնուհետև դեսպանը ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում համալսարանի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Միքայել Ամիրխանյանին հանձնեց Ս. Պուշկինի անվան պատվավոր մեդալը, որով նրան պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր համալսարանում ռուսերենը ուսուցանվում է ոչ միայն Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետում, այլև մնացած բոլոր ֆակուլտետներում՝ որպես երկրորդ օտար լեզու: Մշտապես ուշադրություն է դարձվում ոչ միայն ռուսերենի, այլև ռուս գրականության, մշակույթի, պատմության և ավանդույթների խորն ուսումնասիրությանը։ Համալսարանում երկար տարիներ գործում է «Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը»՝ պրոֆեսոր Ամիրխանյանի գլխավորությամբ, ով իր գործի իսկական նվիրյալն է։ Կենտրոնն ամեն տարի կազմակերպում է միջազգային գիտաժողովներ՝ նվիրված մեծանուն ռուս գրողներին։»,-նշեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Իր խոսքում դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց Բրյուսովի անվան պետական համալսարանի առանցքային դերակատարումը երկու երկրների հումանիտար և մշակութային հարաբերություններում։ Դեսպանի խոսքով՝ ռուս

գործընկերների հետ համագործակցության շրջանակներում բուհը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում։ Սերգեյ Կոպիրկինը նաև գոհունակությամբ նշեց, որ այցելել է Բրյուսովի անվան թանգարան և շատ տպավորվել է։ Դեսպանն առանձնահատուկ շեշտեց, թե ինչքան սեր է տածել Վալերի Բրյուսովը Հայաստանի հանդեպ։

«Այս տարի նշելով Հայաստանի և Ռուստաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, պետք է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները այս համալսարանի հետ ձևավորվել են շատ ավելի վաղ: Հայ-ռուսական հարաբերությունները խորն են և ունեն դարերի պատմություն: Այդ հարաբերությունների ամուր ու կայուն գրավականը բոլոր նրանք են, ովքեր բարեկամաբար և փոխադարձ սիրով են վերաբերվում մեր երկու երկրների ժողովուրդներին»,-նշեց դեսպանը։

Ռեկտոր Կարինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հյուրերին Հայաստանի և Ռուստաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումն իրենց մասնակցությամբ հիշարժան դարձնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

BACK_TO_TOP