17:21 07.11.2022
Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում կազմակերպվել է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Խորհրդարանի նախանցյալ նիստի ժամանակ, երբ քննարկվել էր էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը, խորհրդարանականներն առաջարկել էին սուբսիդավորել նաև գազի սակագինը: Առաջարկի վերաբերյալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի կարծիքը բացասական էր: Հիմնավորելով այն՝ նախարարը նախ որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը գազի սուբսիդավորման վրա պետությունը ծախսել է 3,5 մլրդ դրամ, այնինչ այդ գումարները կարելի էր ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով սուբսիդավորման կողմնակից է, շեշտել է ետպատերազմյան շրջանում նման աջակցության կարևորությունը:
«Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս սուբսիդավորումը: Պատգամավորների դերակատարությունը նման առաջարկներով հանդես գալն է, կառավարության գործառույթն էլ միջոցներ գտնելն է»,-ասել է նա՝ ընդգծելով ևս մի կարևոր հանգամանք:«Եթե գազը թանկ է նստում, մարդիկ շատ են էլեկտրաէներգիա օգտագործում, արդյո̉ք էներգոհամակարգը դիմակայելու է նման ճնշմանը»,-ասել է նա:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը ներկայացնելով քննարկման նպատակը՝ ասել է, որ կառավարությանը հակադրվելու մտադրություն չկա:
«Ինչքան հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել բնակչության համար՝սա է օրակարգում», -ասել է գլխադասային հանձնաժողովի նախագահը: Սակայն, ըստ նրա՝ սխալ է, որ ծրագիրը համահավասար գործի բոլոր խավերի համար:
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այդ ենթատեքստում հիշեցրել է ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի բացակայության մասին:
«Ժամանակին դրա վերաբերյալ մեր առաջարկը չընդունվեց, հակառակ պարագայում պարզ կլիներ՝ ով է ծրագրի իրական շահառուն», – ասել է նա՝ հավելելով, որ դա նաև քաղաքական հարց է:
Վերջին միտքն իրենց ելույթներում ընդգծել են նաև «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ու «ԱԺԿ» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: «Թող տպավորություն չստեղծվի, որ պոպուլիզմով ենք զբաղված: Հարցը քաղաքական տիրույթում է, խոսքը պետական քաղաքականության մասին է, մշակենք համատեղ ռազմավարություն ու առաջնորդվենք դրանով»,-ասել է Մելքումյանը:
«Միասնական հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:
«Հավասարության նշան է դրվում աղքատների և ունևորների միջև, անընդունելի է նման մոտեցումը: Ծրագիրը պետք է հասցեական լինի»,-ասել է նա:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը հիշեցրել է, որ կարիքների գնահատման ծրագիրն սկսվել է, սակայն ավարտին չի հասցվել ու սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև այդ նպատակով էր:
ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, թե ինչ արձագանք կգտնի չսուբսիդավորումը:
Ամփոփելով քննարկումը՝ Վլադիմիր Կասյանն առաջարկել է կյանքի կոչել գազի սուբսիդավորման ծրագիրը՝ կիրառելով հին մեխանիզմը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...