14:31 03.03.2018
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում վաղը կհյուրընկալվի «Բրայթոնին»: Այս օրերին «զինագործները» ճգնաժամում են գտնվում: Պարտվում են մեկը մյուսի հետևից, թիմի նորեկներ Օբամեյնագին և Մխիթարյանին էլ չի հոջողվում հաջողություն բերել իրենց նոր թիմին: Վենգերի թիմի ձախորդությունները առիթ են դարձել, որ մամուլը և երկրպագուները սուր քննադատության ենթարկեն թե՛ «Արսենալի» պաշտպաններին և հարձակվողներին և թե՛ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
Վերջինս, թերևս, ամենաբարդ իրավիճակում է հայտնվել: «Զինագործների» ֆանատները վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին՝ պահանջում են Վենգերի հրաժարականը: Նրանցից շատերը ցանկանում են, որ Վենգերի փոխարեն «Արսենալը» գլխավորի ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին, այն դեպքում, երբ վերջինս էլ արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել դառնալ «Արսենալի» մարզիչ:
Որ «Արսենալը» հեշտ ժամանակներ չի ապրում, այդ մասին Մխիթարյանն ու Օբամեյանգն էլ են օրերս Sky Sports-ին տված բացառիկ հարցազրույցում խոստովանել: Օրինակ Մխիթարյանը նշել է.
«Ակումբի համար հեշտ ժամանակահատված չէ, բայց մենք այստեղ ենք, որ օգնենք թիմին ոտքի կանգնել ու վերադառնալ իր նախկին մակարդակին: Հասկանում եմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք կփորձենք, ամեն ինչ կանենք դրա համար: Ինձ շատ է դուր գալիս աշխատել Վենգերի հետ: Նա շատ բան գիտե ֆուտբոլի մասին, կարող է լավ խորհուրդներ տալ: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Իհարկե, նրա համար նույնպես հեշտ չէ, բայց մենք պետք է խաղանք ակումբի պատվի ու նրա համար, որովհետև Վենգերն այս ակումբի համար մեծ մարդ է: Պետք է հնարավորինս ամեն ինչ անել ցույց տալու համար, որ պատրաստ ենք պայքարել»:
Իսկ Օբամեյանգն ասել է.
«Ճիշտ է, բարդ ժամանակահատված է, բացի դրանից այս ընթացքում մրցել ենք մեծ ակումբների հետ: Պետք է համախմբվել ու քրտնաջան աշխատել: Հիանալի մարզիչ ունենք, բոլորը դա գիտեն: Պետք է ողջ ուժերս ներդնենք, որ ցույց տանք Վենգերին, որ խաղում ու ամեն ինչ տալիս ենք նրա համար:
Ամեն հանդիպումից առաջ լրատվամիջոցները գրում են, որ կայանալիք խաղը կարող է ճակատագրական լինել ֆրանսիացի մասնագետի համար: «Արսենալ»-«Բրայթոն» հանդիպումն էլ բացառություն չէ: Բրիտանացի փորձագետները կարծում են, որ վաղվա մրցավեճում Վենգերը լուրջ փոփոխությունների չի գնա, քանի որ կադրերի լուրջ խնդիր ունի: Այսինքն, «Արսենալը» կրկին կպայքարի 4-2-3-1 մարտավարությամբ: Դարպասապահը կլինի Պետեր Չեխը, իսկ պաշտպանությամբ կհոգան Մուստաֆին, Կոսելնին, Բելերինը և Կոլաշինացը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ուիլշերը: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը, իսկ ձախ եզրում էլ հանդես կգա Իվոբին: «Զինագործների» կենտրոնական հարձակվողը Օբամեյանգը կլինի:
28-րդ տուրից հետո «Բրայթոնը» 31 միավորով գտնվում է 12-րդ հորիզոնականում: Բուքմեյքերները շարունակում են դեռևս հավատալ «Արսենալի» հաղթանակին: Այդ գործակիցը բարձր է՝ 2, ոչ-ոքին գնահատված է 3․6, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 3․75 գործակցով:
Հիշեցնենք, որ «Բրայթոն»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին:
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...