18:14 04.11.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր կայացած «BioExpo» («ԲիոԷքսպո») ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, Շրջանավարտների և կարիերայի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Կենսաբանության ֆակուլտետի յոթ ամբիոնների գործունեությունը, կրթական ծրագրերը, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքները և նորագույն սարքավորումները։
Ցուցահանդեսին առանձին տաղավարներով հանդես են եկել նաև ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային բազմաճյուղ ոլորտները ներկայացնող 20 կազմակերպություններ (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն):
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը, նշել է.
«Այս ցուցահանդեսները չափազանց կարևոր են նախևառաջ ֆակուլտետների ունեցած հնարավորությունները, կրթական ծրագրերը, գիտահետազոտական լաբորատորիաները և կենտրոնները ներկայացնելու, ինչպես նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու տեսանկյունից: Դեռևս մասնագիտության ընտրության հարցում չկողմնորոշված աշակերտները ցուցահանդեսի շնորհիվ կարող են ճիշտ որոշում կայացնել, իսկ ուսանողների համար այն առիթ է՝ ծանոթանալու ոլորտի առաջատար ընկերություններին և նրանց ծավալած գործունեությանը, պատկերացում կազմելու իրենց մասնագիտական աճի հնարավորությունների մասին»:
Կարեն Թռչունյանի խոսքով՝ նմանատիպ ցուցահանդեսներ և միջոցառումներ բուհերում հաճախ պետք է կազմակերպել:
Ցուցահանդեսին ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանը և նրա տեղակալը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՀ-ում կազմակերպված դպրոցականների օլիմպիադայի մասնակիցներ և այլ հյուրեր։
Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային գործունեությունը, հաջողության պատմությունները, ինչպես նաև հանդես եկել պրակտիկայի, դասընթացների և աշխատանքի առաջարկներով:
«BioExpo» ցուցահանդեսի շրջանակում համալսարանի ուսանողները տեղում կազմակերպել են նաև տարբեր գիտափորձեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես աշակերտների շրջանում:
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...
23:34 28.04.2025
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...