Գյումրիում բացվել է «Ագաթ»ՀԿ-ի «Անկախ կյանքի ռեսուրս» առաջին կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիում բացվել է «Ագաթ»ՀԿ-ի «Անկախ կյանքի ռեսուրս» առաջին կենտրոնը

19:38 04.11.2022

Գյումրիում բացվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Անկախ կյանքի ռեսուրս»առաջին կենտրոնը։ Բացմանը ներկա են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դոնոր կազմակերպությունների, դիվանագիտական, պետական կառույցների, մարզային և քաղաքային իշխանության  ներկայացուցիչները։

«Այս կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց միջոցով աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, սա նշանակում է, որ նրանք ավելի լավ են գիտակցում, պատկերացնում խնդիրները, կարիքները, որոնք առկա են։ Սա առաջին նմանօրինակ կենտրոնն է, որի ձևավորմանը մենք աջակցել են Հայաստանում»,- իր ելույթում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն:

«Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն ապրելու, իրավունքների պաշտպանության հարցում  աջակցություն ցուցաբերելն է։ Կենտրոնը անվճար հիմունքներով ծառայություններ կմատուցի Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի անձանց և նրանց ընտանիքների անդամներին։

«Մենք հիմնել ենք «Ագաթ» կենտրոնը, այն կենտրոն է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մենք քաջալերում ենք մեր անդամներին պաշտպանել իրենց իրավունքները և հասնել իրենց լիարժեք ներուժի իրացմանը»,- իր խոսքում նշել է «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը:

Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին, երկու տարիների  ընթացքում մատուցել է 1249 ծառայություն՝ մոտ 500 անձանց։ Կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ամերիկյան Մոբիլիթի ինթերնեյշնլ պաշտպանության կենտրոնի և «Հավասար Իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպությունների համագործակցությամբ։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP