12:36 03.03.2018
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ՝ փետրվարի 2-ին, այցելել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազը շրջել է Բյուրոյի ստորաբաժանումներում, տեղում հետևել ձեռքբերված նոր սարքավորումների միջոցով իրականացվող փորձաքննությունների ընթացքին, կենտրոնի փորձագետների հետ զրուցել առանձին նեղ ոլորտային ուղղություններով փորձաքննությունների առանձնահատկությունների մասին: Արթուր Դավթյանին հետաքրքրել է դատախազության անմիջական նախաձեռնությամբ բնապահպանության նախարարության կողմից ձեռքբերված և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ին հանձնված՝ ծառի հատման վաղեմությունը որոշող և կոճղի հետ փայտանյութի նույնականացումն ապահովող դենդրոխրոնոլոգիական փորձաքննության սարքի շահագործման արդյունավետությունը:
Բյուրոյի աշխատակիցների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազը նշել է, որ դժվար է գերագնահատել փորձագետների դերակատարումը քրեական գործերով լրիվ, ամբողջական և բազմակողմանի քննության ապահովման, հանցագործությունների բացահայտման վերջնարդյունքում արդարադատության իրականացման տեսանկյունից: Դրան զուգահեռ գլխավոր դատախազը շեշտել է որ շատ դեպքերում հենց փորձաքննությունների արդյունքներն են բեկումնային նշանակություն ունենում քրեական գործերի արդյունքների համար՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով:
Ողջ քրեական հետապնդման ոլորտն անկարող է ազնիվ, օբյեկտիվ քննություն իրականացնել, եթե փորձագետներն իրենց եզրակացությունները կազմելիս չեն գտնվում բավարար չափով անաչառ և չեն մնում զուտ մասնագիտական գնահատականների սահմաններում: Հնարավոր է ապահովված լինել գերժամանակակից սարքավորումներով, սակայն դրանք որևէ արժեք չունեն, եթե փորձագետն առաջնորդվի բացառապես նեղ անձնական կամ ինչ-ինչ այլ շահերից, գործոններից ելնելով,- ասել է Արթուր Դավթյանը:
Արթուր Դավթյանը կարևորել է նաև փորձագետների մասնագիտական կարողությունների և որակական հատկանիշների շարունակական, համաշխարհային տեխնոլոգիական և մեթոդաբանական տենդենցներին համահունչ զարգացնելու, ինչպես նաև փորձաքննության լիարժեքությունն ու ճշգրտությունն ապահովելուն միտված սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ առանձնահատուկ նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Գլխավոր դատախաղը կարևորել է նաև կրիմինոլոգիական հետազոտությունների իրականացումը, որն էական նշանակություն կունենա քրեական քաղաքականությունը ճիշտ և նպատակային ուղղությամբ զարգացնելու առումով:
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում համաշխարհային փորձագիտական հեղինակավոր կենտրոնների և կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու, նրանց ներուժը Հայաստանում կիրառելու, արտերկրում կենտրոնի փորձագետների մասնագիտական կարողությունները զարգացնելու, նշանակվող փորձաքննությունների ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակման, փորձարկման և ներդրման ուղղությամբ:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...