18:53 03.11.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը Գյումրիիի դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «Միզերի» ներկայացմանը։ Այն Գյումրիի թատրոնի և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ համատեղ թատերական նախագծերից մեկն է, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախարարի տեղակալը ներկայացումից հետո, SHANTNEWS-ի թղթակցի հետ հարցազրույցում, անդրադարձել է նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին։ Նա նշել է , որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հայկական մշակութային կոթողների և հուշարձանների ոչնչացման հարցը հայկական կողմը միջազգային բոլոր հարթակներում է բարձրաձայնում։
«Բոլոր այն հիմնական սկզբունքները, որով մենք պահանջում ենք, որ այդ սկզբունքների շրջանակներում պետք է դիտարկել առաքելությունը և հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջապես համակարծիք է, բայց գիտեք Ադրբեջանի ոճը՝ տապալել բոլոր պայմանավորվածությունները, անընդհատ թելադրել օրակարգ, որը դուրս է պայմանավորվածություններից և ամեն կերպ խոչնդոտել առաքելության մուտքը։ Որտեղ Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես էթնիկ հիշողության պահապան, մշակութային արժեքների պահպանության միջավայր, մենք այդտեղ ընդվզում ենք, որովհետև Ադրբեջանն ինքը ոչնչացնողն է էթնիկ հիշողության և համաքրիստոնեական մշակութային մի շերտի, և սա գիտի աշխարհը և սա իրողություն է։ Ես հույս ունեմ, որ ընդհանուր հարաբերությունների կարգավորման համատեքստում հնարավոր կլինի այս հարցը խորապես ներկայացնել։ Լրջագույն աշխատանք են տանում նաև ԱԳՆ մեր գործընկերները։ Նախարարություն մտնող չկա մի դիվանագիտական օղակի ներկայացուցիչ կամ դեսպան, որ այս հարցը առաջնակարգ չդրվի և չներկայացվի նրանց»,- ասել է Արայիկ Խզմալյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև Գյումրիի դրամատիկական թատրոնի ճեմասրահի պատուհանները նորով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Բայց մինչ այդ նախատեսվում է թատրոնի ճեմասրահից տեղափոխել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որի պահպանությունը վտանգված է։ Որմնանկարը շենք է բերվել պատուհաններով, այդ ժամանակ էլ, առանց այդ էլ թատրոնի վթարային պատուհաններն ավելի են խարխլվել: Ըստ Արայիկ Խզմալյանի, դեռ օրակարգում է նոր տարածքի փնտրտուքը, որը պետք է լինի հանրային միջավայր։
«Իր ծավալներից ելնելով՝ այդ աշխատանքը տեղափոխելու համար շատ դժվար է գտնել համապատասխան վայր, բայց ես վստահեցնում եմ, որ երբ պատուհանների փոխարինման աշխատանքները սկսվեն, բնականաբար, տեղ կգտնվի, և իր հանգրվանը որմնանկարը կգտնի հարմար վայրում գուցե ժամանակավոր կամ մշտական, այս պահին հստակ ասել դեռ չեմ կարող, բայց պարզ է, որ ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ այս հարցին»․- նշել է Արայիկ Խզմալյանը։
Որմնանկարը Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի նախկին ճաշարանից դրամատիկական թատրոնի շենք է տեղափոխվել 5 տարի առաջ: Այդ ժամանակ թատրոնի միջանցքը միակ հարմար տարածքն էր քաղաքում, որտեղ կարող էր տեղակայվել որմնանկարը:Պահպանության հարցն էլ դրվել է թատրոնի ղեկավարության վրա: Սակայն թատրոնը այս տարիների ընթացքում շատ դիմում-նամակներ է ուղղել վերադասին, որ չի կարող որմնանկարի պահպանության հարցերը լուծել:
18:27 05.04.2025
Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բնակարանների գների բարձրացման դեմՇաբաթ օրը Իսպանիայի 40 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների և վարձակալության գների կտրուկ աճի դեմ, իսկ գլխավոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 150 հազար մարդ է հավաքվել Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցում են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, թոշակառուներ և ներգաղթյալներ, ովքեր բախվել էին […] ...
18:12 05.04.2025
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներըԸնթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում: ...
17:54 05.04.2025
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերըՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և վեճերը լուծել երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի։ Ճնշումը, […] ...
17:40 05.04.2025
Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […] ...
17:25 05.04.2025
Կայացա՞ծ է արդյոք ՀՀ քաղաքական համակարգը. Հեռանկար բանավեճԳյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […] ...