15-ամյա պատանի ռեժիսորի պարտավորեցնող մրցանակը․ Գյումրիի Մտորումների թատրոնում Սերգեյ Եղիկյանը նոր բեմադրության է պատրաստվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

15-ամյա պատանի ռեժիսորի պարտավորեցնող մրցանակը․ Գյումրիի Մտորումների թատրոնում Սերգեյ Եղիկյանը նոր բեմադրության է պատրաստվում

19:57 01.11.2022

15- ամյա ռեժիսորի առաջին հաջողությունը բեմական կյանքում․ Սերգեյ Եղիկյանը Գյումրիի Մտորումների թատրոնի սան է, որպես բեմադրիչ իր առաջին քայլն արեց՝ բեմադրելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։ Ներկայացումը այս տարվա «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան փառատոնում առաջին հաջողությունն է գրանցել՝ «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգում արժանանալով մրցանակի: Փառատոնի մասնակից 6 մարզային թատերախմբերից Գյումրիի Մտորումների թատրոնը միակն էր, որ մրցանակ շահեց, մյուս բոլոր յոթ անվանակարգերում հաղթող են ճանաչվել երևանյան մանկապատանեկան թատերախմբերը։ Թատրոն-ստուդիայի պատանի դերասաններն առանց ժամանակ կորցնելու սկսել  են նոր ներկայացման փորձերը: Թե ինչ են բեմադրում, որոշեցին հանդիսատեսի համար թողնել անակնկալ, միայն նշեցին, որ բեմադրում են հայ դասականներից մեկի հայտնի ստեղծագործությունը:

Գյումրիի Մտորումների թատրոնում պատանի ռեժիսորը «Լոռեցի Սաքոն»բեմադրեց տարեսկզբին: Մինչ այդ ընթերցել էր Թումանյանի գրեթե բոլոր պոեմները, բայց հոգեհարազատ էր դարձել հենց «Լոռեցի Սաքոն» պոեմի թեման  ու բովանդակությունը: Սերգեյն ու թատերախմբի  դերասանները թումանյանական լեզվով  իրենց հասակակիցներին կոչ են անում շատ կարդալ։

«Ես Սերգեյին թույլ տվեցի, որ այդ ներկայացումը անի, բացարձակ կասկած չեմ ունեցել, որ կարող է չանի կամ վատ անի։ Շատ լրջամիտ է, շատ խոհեմ է, իրա տարիքից մի քիչ ավելին է իր մտածողությունը ու շատ կարդում է, ինչը եզակի դեպք է այսօրվա սերնդի մեջ»,- նշում է ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրիի Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը։

Պոեմի հիման վրա գրվեց պիեսն ու սկսվեցին բեմադրական աշխատանքները: Արծարծվող թեման  հանդիսատեսին ավելի տեսանելի դարձնելու համար պատանի ռեժիսորը համարձակվեց անգամ Թումանյանի հայտնի պոեմում նոր կերպարներ  ու տեսարաններ ավելացնել, որոնք հանդիսատեսը ծափահարություններով ընդունեց:

«Կարդացի պոեմներն ու որոշեցի հենց բեմադրել «Լոռեցի Սաքոն» պոեմում նանիի կերպար չկա, ես բերեցի ներկայացման մեջ նանիին, ով դարձավ գործող անձ։ Թումանյանի մոտ չարքերը երեքն են՝ երկու տղա և մեկ աղջիկ, ես չարքերին սարքեցի երկու տղա և երկու աղջիկ, որոնք հիմա ներկայացման հիմնական տանող ուժն են դարձել»,- ասում է պատանի ռեժիսոր Սերգեյ Եղիկյանը։

Թատերական գործիչների հավանությանն արժանացած ներկայացումը թատրոնի  խորհուրդը ներկայացրեց «Նռան հատիկ» հանրապետաական մանկապատանեկան փառատոնին:  Ներկայացումը հաղթահարեց նախընտրական փուլը, ապա գյումրեցի պատանի դերասանները փառատոնի շրջանակներում ներկայացումով հանդես եկան Երևանում և հաղթեցին «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգում:

Սերգեյի համար իր դեբյուտային ներկայացումն ու մրցանակը լուրջ հայտ են թատերական ասպարեզում: Իր հասակակիցներից տարբերվող մտածելակերպով ու աշխարհընկալմամբ պատանի ռեժիսորն առաջիկայում կբեմադրի նոր ներկայացումներ: Արդեն  պիեսներից մեկի սցենարը պատրաստ է։ Սերգեյի ցանկությունը մեկն է, որ իր բեմադրությունները  ունենան հասակակիցներին կրթող և դաստիարակող  նշանակություն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP