Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում ունեցած դերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում ունեցած դերի համար

19:43 31.10.2022

Սոչիում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել նախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պուտին-Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն իր ռուս գործընկերոջը երախտագիտություն է հայտնել այն դերի համար, որ վերջինս խաղացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է Известия պարբերականը։

«Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որը վերջ դրեց տարիների հակամարտություններին։ Հիմա ժամանակն է խոսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում», – ասել է Ալիևը։

Պուտինն իր հերթին նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պատշաճ կերպով կատարում է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։

«Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը նշանակալից, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարում է այնպես, ինչպես պետք է: Ես շնորհակալ եմ Ձեզ այս գնահատականների համար»,- ասել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Սոչիում եռակողմ գագաթնաժողովի նպատակը ղարաբաղյան կարգավորման շուրջ նախորդ երկու տարիների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումն է։

«Հանդիպումը, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի։ Այս հանդիպման նպատակը, ինչպես ես եմ տեսնում, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումն ապահովելն է»,- ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ է համարում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին «լրացուցիչ թափ հաղորդել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

16:20 18.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […] ...

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

15:50 18.04.2025

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։ ...

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

15:43 18.04.2025

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, […] ...

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

15:35 18.04.2025

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […] ...

BACK_TO_TOP