18:33 31.10.2022
Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես Ղազախստանում ենք պայմանավորվել, այսօր հանդիպում ենք Սոչիում: Սոչին որպես հանդիպման վայր նույնպես ընտրվել էր Ձեր և նախագահ Ալիևի կողմից: Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մեկ անգամ ենք հանդիպել: Ներողություն եմ խնդրում աշնանային եղանակի համար, սակայն ոչինչ անել չես կարող: Գլխավորը դրանում չէ, գլխավորը, որպեսզի կա հանդիպման, խոսելու հնարավորություն:
Գործնականում մենք արդեն սկսել ենք այդ քննարկումը, երբ հանդիպեցինք Աստանայում, որպեսզի նման լուրջ և ձգձգված հարցի, նման խնդրով զբաղվենք: Դրա համար էլ իրականացնում ենք Ձեր նախաձեռնությունը:
Բոլորովին վերջերս Ձեր նախաձեռնությամբ հեռավար կերպով անցկացվեց ՀԱՊԿ պետությունների առաջնորդների նիստը: Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղաևաբաղի շուրջ: Այդ հակամարտությունը ձգձգվում է արդեն տասնամյակներ, դրա համար էլ պետք է ինչ-որ ժամանակ այն ավարտել, համաձայն եմ դրա հետ: Գիտեմ, որ Դուք ունեք քաղաքական կամք դրա համար, և մենք ամեն կերպ աջակցում ենք: Մենք Ձեզ հետ պետք է, իհարկե, հիմա, այնուհետև եռակողմ ֆորմատով գտնենք առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել:
Ես թույլ կտամ ինձ հիշել, թե ինչպես հասանք զինված հակամարտության դադարեցման պայմանավորվածությանը: Եվ այն ժամանակ էլ մենք բոլորս ելնում էինք նրանից, որ ամենագլխավորը` խաղաղություն հաստատելն ու զարգացման համար պայմաններ ապահովելն է, այդ թվում` Հայաստանի տնտեսության զարգացման համար, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, բոլոր հարցերը, որոնք կապված են տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի հետ, վերջնաարդյունքում դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք: Այդ ամենը ծրագրվում է մարդկանց շահերից ելնելով: Դրա համար մենք պետք է այսօր խոսենք այդ բոլոր հարցերի շուրջ, և հույս ունեմ, որ առաջ կշարժվենք:
Մենք մշտապես ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, ինչպես ասացի ՀԱՊԿ առաջնորդների հետ հանդիպմանը` հեռավոր ժամանակներից մինչ օրս: Դրա համար սա մեզ համար ամեն դեպքում յուրահատուկ իրավիճակ է: Հույս ունեմ, որ մենք այսօր կկարողանանք առաջ քայլեր կատարել կարգավորման ուղղությամբ: Ուրախ եմ Ձեզ տեսնել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան ․
«Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի:
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը ծավալուն է, բայց Ձեր թույլտվությամբ, բացման խոսքում ես կկենտրոնանամ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա։
Անցյալ շաբաթ «Վալդայ» բանավեճային ակումբում Դուք բարձրացրեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ ընդգծելով այս գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայկական կողմը։
Ձեր մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։
Հուսով եմ, որ Դուք կաջակցեք այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության տեքստում այս փաստաթղթին հղվելու առաջարկը։ Հայաստանն առաջարկել է, սակայն մինչ այժմ մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը սատարում է այս առաջարկին։ Ցանկանում եմ ընդգծել, որ դա որևէ կերպ չի հակասում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում այս տարվա հոկտեմբերի 6-ին։ Ի դեպ, պրահյան բանակցությունների ընթացքում ես ուղղորդվել եմ Ձեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին։ Հակառակ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների՝ ադրբեջանական զորքերը դեռ դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում այս հարցը կլուծվի:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, ապա նախքան սահմանազատման աշխատանքների սկիզբը՝ մենք բազմիցս ընդգծել ենք, որ դրան պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու մեխանիզմների ստեղծումը։ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքը ինքնին կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։
Անկեղծ ասած, այն ժամանակ մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի, այսինքն Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ։ Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումն այս հարցում, ըստ որի` անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Դուք գիտեք, որ Հայաստանը շատ շահագրգռված է դրանում։ Եվ մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ ընդունել՝ հիմնվելով 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս համատեքստում մենք հիմնվում ենք նաև Ձեր՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետի և 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Ձեր հեռուստաուղերձի վրա, որոնցում արտացոլված են մեր պայմանավորվածությունները։
Իսկ հարցի էությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանում պահվող բոլոր Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցի կարևորությունը։ Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնյակ անգամներ քննարկել ենք այս հարցը, և հակառակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հարցը մինչ օրս չի լուծվել։
Շնորհակալ եմ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության համար գործադրած ջանքերի համար»։
21:27 29.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...
21:18 29.04.2025
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...