Սեուլում հրմշտոցի զոհերի թիվը հասել է 154-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Սեուլում հրմշտոցի զոհերի թիվը հասել է 154-ի

12:47 31.10.2022

Հելոուինի տոնակատարության ժամանակ Հարավային Կորեայի մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 154-ի, հաղորդում է CNN-ը։ Զոհերի մեծ մասը կանայք են։ 130-ից ավելի մարդ վիրավորվել է, որոնցից 37-ի վիճակը ծանր է։ Հարավային Կորեայի իշխանությունները մեկ շաբաթով համազգային սուգ են հայտարարել։

Զոհերի շարքում կա ավելի քան երկու տասնյակ արտասահմանցի, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Իրանից, Թաիլանդից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Ճապոնիայից։

Դեպքը տեղի է ունեցել Սեուլի Իթևոն թաղամասում, որտեղ բազմաթիվ ժամանցի վայրեր կան։ Հոկտեմբերի 29-ին Հելոուինի տոնակատորթյունը առաջին զանգվածային միջոցառումներից էր կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո։ Հարավային Կորեայի իշխանությունները վերացրել էին փողոցում դիմակ կրելու և բաց երկրնքի տակ հավաքվողների թվի սահմանափակումները։

Ըստ ոստիկանության գնահատումների՝ Իթհևոն թաղամասում այդ երեկո շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել։ Զոհերի մեծ մասի մոտ սրտի կանգ էր գրանցվել հրմշտոցի և խուճապի պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Սեուլի Իթհևոն թաղամասում տեղի ունեցած հրմշտոցն ամենասարսափելին է Հարավային Կորեայում 2014 թվականից ի վեր, երբ Sewol լաստանավի վթարը խլեց 304 մարդու կյանք, որոնց մեծ մասը ավագ դպրոցի աշակերտներ էին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

16:20 18.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […] ...

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

15:50 18.04.2025

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։ ...

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

15:43 18.04.2025

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, […] ...

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

15:35 18.04.2025

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […] ...

BACK_TO_TOP