Սիրիան հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ. Արայիկ Հարությունյան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Սիրիան հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ. Արայիկ Հարությունյան 

20:32 13.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ, ինձ համար ուղենշային է եղել ողջ կյանքում»,- նշել է ԿԳ նախարարը` հույս հայտնելով, որ երբեմնի բոլոր ծրագրերը, որոնք վերջին տարիներին Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով որոշակիորեն խաթարվել են, ամբողջությամբ կվերականգնվեն և կընդլայնվեն: Նախարարն ընդգծել է, որ հարյուրավոր սիրիահայ երիտասարդներ կրթություն են ստանում Հայաստանում և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրակարգային խնդիր է:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին ընդունելության համար և շեշտել, որ կրթական համագործակցության արդյունավետությունը հիմք է հանդիսանում մյուս ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով երկկողմ ծրագրերին`դեսպանը նշել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է, և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին 2018-2021 թվականների համար» համագործակցության ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան, հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում՝ հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար:

Այս համատեքստում դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ:  Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է  և՛ անվտանգության,  և՛ կրթական միջավայրի առումով: Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP