Հաստատվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թ.-ի դրամաշնորհային հայտերի ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Հաստատվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թ.-ի դրամաշնորհային հայտերի ցանկը

11:09 28.10.2022

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր:

Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի դիմած անձինք աջակցություն են ստանում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտից հետո դրանք հրատարակվում են:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ հրատարակիչները աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:

Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) Ստեղծագործական աշխատանքներ,
բ) Հետազոտական աշխատանքներ,
գ) Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն),
դ) Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ):

Թերի տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվել։

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, մասնագիտական նորույթը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են գեղարվեստական, լեզվաոճական առանձնահատկությունները, գրական ինքնատիպությունը, թեմատիկ-բովանդակային արդիականությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են թարգմանվող երկի ընտրության հիմնավորումը, թարգմանության լեզվաոճական որակները, համարժեքությունը բնագրին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն են թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:

Ներկայացված հայտերը քննել և 2023 թվականին դրամաշնորհ ստացող գրողների, թարգմանիչների, հետազոտողների և հրատարակիչների ցանկը ձևավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը՝ համաձայն նախարարի 2022 թ. հունիսի 28-ի N 1206-Ա/2 հրամանով հաստատված մրցութային կարգի:

Հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո սահմանված ժամկետում, ըստ նշված չափորոշիչների, գնահատել են հայտերը և հանձնաժողովի քարտուղարին փոխանցել գնահատման թերթիկները:

«11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով («Ստեղծագործական աշխատանքներ», «Հետազոտական աշխատանքներ», «Թարգմանական աշխատանքներ») նախարարությունը ստացել էր 68 հայտ, որից հանրագումարում դրական գնահատականի է արժանացել, այսինքն՝ 35 և ավելի միավոր է հավաքել 40 հայտ: Սակայն միջոցառման բյուջեի հնարավորություններով պայմանավորված ՝ աջակցություն են ստանում 40 և ավելի միավոր հավաքած հայտատուները, ընդհանուր՝ 26 հայտ: Այս ընթացակարգը սահմանված էր մրցութային կարգով:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 21 հայտերից 17 գիրք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի հունիսի 20-ի N 1157-Ա/2 հրամանով հաստատված «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի» ամփոփիչ նիստում սահմանվել է աջակցություն ստացողների ցանկը: Այն հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1953-Ա/2 հրամանով:

Աջակցություն ստացած հայտերի ցանկը կցվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

BACK_TO_TOP