16:22 13.08.2018
Քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննության վերաբերյալ: Դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ դատարանն այս որոշումը կայացրեց՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Սահակյանի խոսքերով՝ անձը չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարումից հետո, եթե գործողությունները բխել են նրա կարգավիճակից: Դատարանի որոշումը բավարարել է իրենց, ընդգծեց փաստաբանը:
Ռուբեն Սահակյանի խոսքերով՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դատարանի դահլիճից ո՞ւր գնաց երկրորդ նախագահը, ինչին փաստաբանը պատասխանեց, որ նա ոչինչ չի ասել: «Ճիշտն ասած՝ չհարցրի՝ ուր գնաց»,- նշեց նա: Սահակյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ հայտնելով, որ ստորագրություն է տվել չհրապարակել քննության տվյալները, ստորագրել է նախազգուշացում, համաձայն որի՝ եթե տվյալներ հրապարակի, կենթարկվի քրեական պատասխանատվության:
Հետագա քայլերին անդրադառնալով՝ Սահակյանն ասաց՝ սպասում են, որ քրեական հետապնդման մարմինը կբողոքարկի այս որոշումը, հարցը դեռ սպառված չէ, քանի որ առջևում կա Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք՝ երկրորդ նախագահի փաստաբաններն իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոխելու վերաբերյալ հայցով դիմել էին Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իրեն առաջադրվել է շինծու մեղադրանք:
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...