18:57 20.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Արցախից Գյումրի ժամանած ուսանողներին։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։
Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի, Եզնիկ-Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի դասախոսների և ուսանողների խումբը Գյումրի է այցելել «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում։
Վարդգես Սամսոնյանն ողջունել է ուսանողների այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, մշակույթով, սպորտով, անդրադարձել ամնատարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժին, հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության առումով քաղաքի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությանն ու զբոսաշրջային մեծ հոսքերին։ Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է նմանօրինակ այցերն ու հանդիպումները, հատկապես, որ այն կրում է կրթական-մշակութային բնույթ, իսկ Հայաստանի մշակույթի մայրաքաղաք Գյումրին այս առումով անհամեմատ հարուստ է։ Վարդգես Սամսոնյանը նաև ընդգծել է, որ հյուրերին ընձեռնված է հնարավորություն՝ համայնքապատկան բոլոր թանգարաններից օգտվել անվճար։
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես են եկել նախաձեռնության հեղինակ «Արցախի սոցիալական զարգացման ծրագրեր» հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը, ծրագրի իրագործող Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ ԿԳ վարչության գլխավոր մասնագետ Բելա Հարությունյանը:
Հյուրերն իրենց խոսքում անդրադարձել են ծրագրին, խոսել նախաձեռնության կարևորության, փոխայցերի անհրաժեշտության և դրանց դրական ազդեցությունների մասին, ապա նաև կիսվել քաղաքից ստացած տպավորություներով։
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...