Տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման և Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման և Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստը

18:30 20.10.2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման եւ Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որին մասնակցել են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՄԱԿ Զարգացման ծրագրի ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծումը բխում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից.

« Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ թեև բարեփոխումն իրականացվում է Կառավարության առաջնորդությամբ և Արդարադատության նախարարության համակարգմամբ, սակայն նոր կենտրոնը չի հիմնադրվելու որպես պետական կամ գործադիր իշխանության մարմին, այլ որպես մասնավոր սուբյեկտ` ոչ առևտրային իրավաբանական անձ։ Աշխատանքների մեկնարկային փուլից սկսած ներգրավվել են անվանի փորձագետներ, որոնք, բացի իրենց փորձն ու գիտելիքները ներդնելուց, կապահովեն նաև ստեղծվող կենտրոնի անկախությունը, հեղինակությունն ու վստահելիությունը»:
Խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ով ողջունել է Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ Արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գործընթացին: Արդարադատության ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատանքներ իրականացնել: Մենք սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և ուրախ եմ, որ Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կյանքի կկոչվի նաև Հայաստանում»:

Ելույթով են հանդես եկել նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և մյուս հյուրերը, վերջիններս ողջունել են Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարն ու հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու կենտրոնի աշխատանքներին:

Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ են հետապնդում ապահովել արդարադատության արդյունավետությունն և մատչելիությունը` զարգացնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակները, ապահովել առևտրային վեճերի լուծման ժամանակակից եղանակների կիրառումը, Հայաստանում տեղական, տարածաշրջանային և ինչու չէ նաև միջազգային վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով` դրանով նաև պայմաններ ստեղծելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների արդյունավետ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և, մասնավորապես, արբիտրաժի կայացվածությունը կնպաստեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչը արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջնային նպատակներից մեկն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

BACK_TO_TOP