10:56 17.10.2022
Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։
«Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 40 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։
11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները11:04 21.04.2025
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիաԵվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: ...
10:41 21.04.2025
Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։ Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ Այս […] ...
10:20 21.04.2025
Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։ ...
10:09 21.04.2025
Իսրայելը կուժեղացնի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրաԻսրայելը մտադիր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագրից հրաժարվելու պատճառով։ Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին կոշտ միջոցներ ձեռնարկել և էլ ավելի մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է վարչապետը։ Նեթանյահուն ասել է, որ «այս […] ...
10:00 21.04.2025
Սալվադորի նախագահը Մադուրոյին առաջարկել է վենեսուելացի բանտարկյալների փոխանակում կատարելՍալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է մարդասիրական գործարք, որով Սալվադորը Կարակասին կհանձնի ահաբեկիչների կալանավայրում պահվող բոլոր վենեսուելացիներին՝ Բոլիվարական Հանրապետության նմանատիպ թվով բանտարկյալների և ընդդիմության անդամներին ազատելու և երկրից հեռանալու դիմաց: «Ուզում եմ առաջարկել մարդասիրական համաձայնագիր, որը կներառի 252 արտաքսված վենեսուելացիների 100%-ի հայրենադարձությունը՝ ձեր պահած հազարավոր քաղբանտարկյալներից նույն թվով ազատ արձակելու և […] ...
09:54 21.04.2025
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրաԱպրիլի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել պրեֆեկտուրայի ղեկավար Իչիտա Յամամոտոյի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ապա համատեղ շրջայց է կատարվել Տակասակի քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն (TUMO GUNMA), որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։ Երկուստեք […] ...