14:20 13.08.2018
Անձրևային սեզոնի մեկնարկից ի վեր տեղատարափ անձրևների, ջրհեղեղների և սողանքների պատճառով Հնդկաստանում ավելի քան 770 մարդ է մահացել:
Հնդկաստանի ՆԳՆ-ին կից գործող ԱԻ արձագանքման պետական կենտրոնի փոխանցմամբ՝ առավել տուժել է Հնդկաստանի 7 նահանգ:
Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են երկրի հարավարևմտյան Քերալա նահանգում, որտեղ 187 մարդ է մահացել, ինչպես նաև Ուտտար-Պրադեշում՝ 171 զոհ, և Արևմտյան Բենգալիայում՝ 170 զոհ: Մեծաթիվ են զոհերը նաև Մահարաշտրա, Գուջարաթ, Ասսամ և Նագալենդ նահանգներում:
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում հեղեղումների գոտում է հայտնվել ավելի քան 1 մլն մարդ: Քերալայում և Արևմտյան Բենգալիայում ջրհեղեղները շարունակվում են:
Հնդկաստանի տարբեր հատվածներում անձրևների շրջանն սկսվում է հունիսի կեսերին և շարունակվում է մինչև հոկտեմբերի սկիզբ:
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
19:54 10.04.2025
«Ինտերի» հասունությունը տպավորում է․ Ռաֆայել Բենիտես«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ինտեր» խաղից հետո խոսել է թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին. ««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից: Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց […] ...