Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հանդիպել է Ամուլսարի աշխատակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հանդիպել է Ամուլսարի աշխատակիցների հետ

14:00 13.08.2018

Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող՝ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում  ՀՀ կառավարության շենքի մոտ: Հավաքվածները հիշեցրել են կառավարությանը, որ իրենց աշխատանքը խոչընդոտված է արդեն 53 օր: Ցուցարարներին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը:

«Մի քիչ համբերե՛ք, 12 օր հետո աշխատանքային խումբը պետք է  պատասխան տա վարչապետին, ու վարչապետը որոշում կայացնի, սպասել ենք, խնդրում եմ ևս մի քանի օր սպասել, որպեսզի որոշում կայացվի: Խնդիրը պետք է լուծվի առանց բռնության»,- ասել է Սիսեռյանը:

«Մենք, որպեսզի հեռու մնանք բռնություններից, որոշեցինք գալ այստեղ, ոչ թե զոռով մտնել տարածք: Եթե մենք աշխատում ենք հանքում, դա չի արգելում հանձնաժողովին իր աշխատանքները կատարել, ամեն ինչն իր հունով կգնա, մեզանից եթե պահանջվում է աջակցել, մենք դա կանենք, մենք վաղվանից ուզում ենք գնալ աշխատանքի»,- ասել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպման եկած ցուցարարներից մեկը:

Ցուցարարներն ասել են, թե իրենք պատրաստ են սպասել մի քանի օր, բայց ինչո՞ւ է այնպես ստացվում, որ մյուս բոլոր հանքերում կարողանում են աշխատանքը համատեղել ստուգումների հետ, Ամուլսարի դեպքում` ոչ:  Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հիշեցրել է, որ Ամուլսարի խնդիրն այլ է։ Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը դարձյալ խնդրել է սպասել:

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ասել են, թե արդեն շատերն աշխատանքից ազատված լինելու ծանուցագրեր են ստանում ու մտածում, որ շուտով ծանուցագրեր կգան նաև ԴԱՀԿ-ից, քանի որ վարկեր ունեն, որոնք չեն կարողանում վճարել:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը խոստացել է հանդիպել ընկերության պատասխանատուների հետ, քննարկել աշխատանքի և աշխատավարձի հարցը և լուծում տալ խնդրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP