10:34 14.10.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում գործող Օրհուս կենտրոնների համակարգողներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Սա Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ առաջին հանդիպում-քննարկումն էր 2017 թվականից ի վեր։
Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություներին և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորություններին՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։
«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք և ներկա եք այս հանդիպմանը, որպեսզի համատեղ ուժերով լուծում գտնենք Օրհուս կենտրոնների գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու հարցում։ Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում կարևոր է կոնվենցիայի դրույթների լիարժեք կատարումը։ Իմ դիտարկումների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում հանգել եմ այն մտքին, որ Օրհուս կենտրոնները կարևոր են հատկապես մարզային մակարդակում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում ներգրավման առումով։ Այս քննարկմանն ակնկալում եմ լսել առողջ և փաստարկված դիտարկումներ, առաջարկներ, որոնք կօգնեն հասկանալ այդ կենտրոնների հետագա ճակատագիրը»,-նշել է նախարարը։
Մասնակիցների կողմից հնչել են մի շարք ելույթներ, տեսակետների ներկայացում՝ Օրհուս կենտրոնների հետագա գործունեության առնչությամբ։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հանրության և հատկապես բնապահպանական ակտիվ շրջանակի հետ բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի իր պատրաստակամությունը․
«Ցանկացած երկրում հասարակություն-կառավարություն հաագործակցությունն ի սկզբանե լավն է լինում, դա վատն է և թերություններով, երբ երկրի ներսում կայացած չեն ինստիտուտները։ Ինստիտուտ ասելով չպետք է հասկանալ միայն պետական համակարգի կառույցները, այլ նաև հասարակական միավորները, և նմանատիպ կենտրոնները որպես այդպիսին։
Ես՝ որպես ոլորտի համակարգող, պարտավորություն ունեմ հանրությանը ներգրավել ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացներին, բայց դա անելու համար միայն ցանկությունը և պարտավորվածությունը բավարար չեն․ դա պատշաճ անելու համար պետք է նախ առկա լինեն դրա գործիքակազմը և հանրության տեսակետների ամբողջական հավաքագրման ու վերլուծության հնարավորությունները։
Այս գրասենյակներն այդ գործիքակազմի մի մասն են։ Մեծ ցանկություն ունեմ, որ դրանք գործեն, բայց միայն այն դեպքում, երբ մենք ունենալու ենք տեսանելի և շոշափելի արդյունք»,-նշել է նախարարը:
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի գրասենյակներ իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։
12:15 07.07.2024
Ոսկեսար և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ11:15 07.07.2024
Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը10:42 07.07.2024
ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ23:00 06.07.2024
Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում20:50 06.07.2024
Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել խորովածից20:43 06.07.2024
Ուռուցքաբանը քաղցկեղի կանխարգելման ուղիներ է նշել20:32 06.07.2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, մասնավորապես` Կիրանց20:20 06.07.2024
Ատամնաբույժն անվանել է արդյունավետ ատամի մածուկ ընտրելու կանոնները20:09 06.07.2024
Անվանվել են մթերքներ, որոնք արագացնում են մաշկի ծերացումը19:30 06.07.2024
Անգլիա-Շվեյցարիա` մեկնարկային կազմեր. Եվրո-202419:30 06.07.2024
Տոկիոյում շոգի պատճառով 119 մարդ հոսպիտալացվել է19:00 06.07.2024
Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհ է բռնկվել18:51 06.07.2024
Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին17:40 06.07.2024
«Մի կողմից մենք հպարտ ենք, մյուս կողմից՝ տխուր»․ Տոնի Կրոս17:06 06.07.2024
Մոսկվայում փոթորկի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին16:25 06.07.2024
Օրբանը խոսել է Պուտինի հետ բանակցությունների մասին15:25 06.07.2024
Մենք արժանի էինք հաղթանակի․ Մարտինես14:28 06.07.2024
Այժմ մեզ անհրաժեշտ է հաղթել կիսաեզրափակչում․ Դեշամ14:16 06.07.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին13:16 06.07.2024
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը13:00 06.07.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ12:45 06.07.2024
Բայդենը Զելենսկու հետ կհանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում12:10 06.07.2024
Հրդեհ Տեղ գյուղում11:54 06.07.2024
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին10:48 06.07.2024
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ10:36 06.07.2024
Կուլեբան հայտարարել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի այցի մասին10:24 06.07.2024
Բժիշկը զգուշացրել է նախաճաշին որոշ մթերքներ չուտել10:11 06.07.2024
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի09:20 06.07.2024
Մասուդ Փեզեշկիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում21:55 05.07.2024
Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել21:51 05.07.2024
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած21:47 05.07.2024
Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել21:30 05.07.2024
Բայդենն ասել է, որ ի զորու է հաղթել Թրամփին ընտրություններում20:41 05.07.2024
Չինաստանում տորնադոյի հետևանքով կա զոհ, տասնյակ տուժածներ20:32 05.07.2024
Պաշտոնական Կիևն արձագանքել է Օրբանի Մոսկվա այցին20:21 05.07.2024
Հայտնի է՝ երբ է մեկնարկելու Ա Սերիայի նոր մրցաշրջանը19:52 05.07.2024
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ19:46 05.07.2024
«Ես տեսա ծեր, ծեծված առյուծի». Շիրերը՝ Ռոնալդուի մասին19:29 05.07.2024
Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը12:15 07.07.2024
Ոսկեսար և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեթաս, իսկ ժամը 12։00-ին Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն: ...
11:15 07.07.2024
Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնըՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի […] ...
10:42 07.07.2024
ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներՀուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում […] ...
23:00 06.07.2024
Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքումՀուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […] ...
21:45 06.07.2024
Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետՀայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […] ...