Բժիշկն անվանել է վատ տրամադրության դեմ պայքարելու սննդամթերքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Բժիշկն անվանել է վատ տրամադրության դեմ պայքարելու սննդամթերքները

20:43 23.10.2022

Աշնանային վատ տրամադրությունը հաղթահարել և տրամադրությունը բարձրացնել կարելի է սննդակարգը կարգավորելու միջոցով՝ հարստացնելով այն կանաչեղենով, բանջարեղենով և ձկնկիթով, փոխանցում է Известия պարբերականը՝ մեջբերելով թերապևտ, սննդաբան, Ռուսաստանում XFIT ֆիթնես-թեստավորման մասնագետ Մարգարիտա Բուդասսի խոսքերը։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, ուրախության հորմոնի՝ սերոտոնինի հիմնական քանակությունը սինթեզվում է աղիներում։ Այս գործընթացի վրա բարերար ազդեցություն ունեցող մթերքներից մեկը սննդաբանն անվանել է ձկնկիթը (կարմիր, սև կամ մինտայ): Այս մթերքը հարուստ է տրիպտոֆան ամինաթթվով, որը մասնակցում է լավ տրամադրության ձևավորմանը։

«Կանաչեղենը և բանջարեղենը մանրաթելերի աղբյուր են, որոնք անհրաժեշտ են աղիների առողջ միկրոֆլորայի համար, քանի որ օգտակար մանրէները ոչ թե շաքար են սիրում, այլ սամիթ, հազարի տերևներ կամ ջեռոցում եփած սառը կարտոֆիլ: Ընտրեք բանջարեղենն ու կանաչեղենը, որոնք աճում են ձեր տարածքում, դրանք շատ ավելի օգուտ կբերեն, քան էկզոտիկները», – խորհուրդ է տվել Բուդասսին:

Ոչ պակաս օգտակար է մասուրի թուրմը, որը պարունակում է վիտամին C։ Այս մթերքն օգնում է պայքարել քաղցր ուտելու հակումների դեմ, որն ավելանում է այդ վիտամինի պակասի դեպքում։

Սննդաբանը նաև ուշադրություն է հրավիրել հավի ձվի օգտակար հատկությունների վրա. դրա բաղադրության մեջ պարունակվող լեցիտինն օգնում է վերականգնել նյարդային բջիջները, ինչով պայմանավորված է այս մթերքի դրական ազդեցությունը տրամադրության, հիշողության և կենտրոնացման վրա։ Ընդ որում, խորհուրդ է տրվում ուտել շաբաթական յոթ ձվից ոչ ավելի, քանի որ դրանք մեծ քանակությամբ խոլեստերին են պարունակում, ընդգծել է Բուդասսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP