G7-ի երկրները Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

G7-ի երկրները Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

20:46 11.10.2022

Յոթնյակի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) առաջնորդները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել առցանց ռեժիմով, որը երեքշաբթի օրը տարածել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը։

-«Մեծ յոթնյակի» երկրները դատապարտում և միանշանակ մերժում են Ռուսաստանի «բռնակցման անօրինական փորձը»՝ ի հավելումն Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի՝ Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների։ Նրանք երբեք չեն ճանաչի «շինծու հանրաքվեները, որոնք Ռուսաստանն օգտագործում է դա արդարացնելու համար»։

-Առաջնորդները կոչ են արել բոլոր երկրներին անվերապահորեն մերժել միջազգային իրավունքի խախտումները և Ռուսաստանից պահանջել դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր ողջ ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայի տարածքից։

-G7-ն աջակցում է Ուկրաինայի ամբողջականությանը, հաստատում է նրա իրավունքը՝ պաշտպանելու միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը «համաձայն միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության» և «վերականգնելու դրա նկատմամբ լիակատար վերահսկողությունը»։

-G7-ը մտադիր է շարունակել Կիևին տրամադրել ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցություն «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», ինչպես նաև պատրաստ է օգնել Կիևին պատրաստվել ձմռանը։

-Ղեկավարները կարծում են, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է ներառի երկրի վերակառուցումը, այդ թվում՝ Ռուսաստանի միջոցներով։

-Յոթնյակի խմբի անդամները վստահեցրել են, որ «հետպատերազմյան խաղաղ կարգավորման նպատակով մենք պատրաստ ենք համաձայնություններ ձեռք բերել շահագրգիռ երկրների ու կառույցների և Ուկրաինայի հետ»: Այս համաձայնագրերը վերաբերում են «անվտանգության կայուն պարտավորություններին», ինչպես նաև երաշխիքներին, որ «Ուկրաինան կկարողանա պաշտպանել իրեն, ապահովել ազատ և ժողովրդավարական ապագա և զսպել ապագա ռուսական ագրեսիան»:

-Յոթնյակը հայտարարեց «հանցագործությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու» անհրաժեշտության մասին։

-«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել Մինսկին դադարեցնել աջակցությունը Մոսկվային Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման հարցում։

-Ղեկավարները զգուշացրել են, որ Ուկրաինայում քիմիական, կենսաբանական կամ ատոմային զենքի կիրառումը լուրջ հետևանքներ կունենա։

-«Մեծ յոթնյակը» խորը մտահոգություն է հայտնել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերին հասցված կանխամտածված վնասների կապակցությամբ՝ նշելով, որ նրանք խստորեն դատապարտում են կարևորագույն ենթակառուցվածքների ցանկացած միտումնավոր ոչնչացում և ողջունում են շարունակվող հետաքննությունները:

-Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկրները «կգործեն սերտորեն համակարգված՝ վերացնելու համար ռուսական ագրեսիայի բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսական կայունության վրա, այդ թվում՝ շարունակելով համագործակցությունը G7-ի երկրներում և դրանից դուրս էներգետիկ անվտանգության և մատչելիության ապահովման համար»:

-G7 երկրները հայտարարեցին, որ իրենք աջակցում են ՄԱԳԱՏԷ-ի գործողություններին՝ ուղղված Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելուն, ինչպես նաև դատապարտում են Ռուսաստանի գործողությունները ԶԱԷԿ-ում և ճնշումը, որը գործադրվում է նրա աշխատակիցների վրա։ Սա «իրավիճակի հետագա անպատասխանատու սրացում» է, և երկրները մտադիր են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել նրա գործողությունների հետևանքով ծագած ցանկացած միջադեպի համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի երկրների ղեկավարների հետ առցանց խորհրդակցության ժամանակ կրկին ասել է, որ չի բանակցելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

21:54 26.11.2024

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

The Hockey News-ի լրագրող Մեթ Լարկինը խոսել է «Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի վնասվածքի մասին: «Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է: Նախկինում երբեք լուրջ վնասվածքներ նա չէր ունեցել: Բայց չեմ կարծում, որ դա անեծք է, և ես դեռ կարծում եմ, որ նա կգերազանցի Գրեցկիին, այս […] ...

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

21:47 26.11.2024

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամի լուծման ուղիներից։ ...

BACK_TO_TOP