15:32 11.10.2022
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցման պայմանները:
Առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է.
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին, իսկ հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ փոխատեղման արդյունքում:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆունկցիոնալության ծանր և խոր, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության (ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակմամբ) զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակներին։
Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) տրվում է՝ ըստ առաջադիմության, հետևյալ խմբերին.
ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,
սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին. այդպիսի ուսանողներ են համարվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները,
մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին՝ մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթղթի առկայության դեպքում,
երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին,
պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին: ՀՀ կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:
Ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնվում ուսումնառության առաջադիմությունը` նախորդ ուսումնական տարվա արդյունքներով (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքներով).
միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս,
75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս,
50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս:
Նշենք, որ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին: Նշված խմբի սովորողներին տրվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...