Կիևը Խերսոնի մարզում հարձակողական գործողությունների նոր փուլ է սկսել․ Բրիտանիայի ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Կիևը Խերսոնի մարզում հարձակողական գործողությունների նոր փուլ է սկսել․ Բրիտանիայի ՊՆ

12:15 06.10.2022

Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզությունը հերթական վերլուծությունն է հրապարակել առաջնագծում տիրող իրավիճակի մասին։ Ըստ բրիտանական հետախուզության՝ Ուկրաինայի զինված ուժերը հոկտեմբերի 2-ից Խերսոնի մարզում հարձակողական գործողությունների նոր փուլ են սկսել։

Շարժվելով դեպի հարավ՝ նրանք առաջնագիծը տեղափոխել են ևս 20 կմ՝ զբաղեցնելով դիրքեր Ինգուլեց գետի արևելյան և Դնեպր գետի արևմտյան ափին, սակայն առայժմ չեն սպառնում ռուսական ուժերի հիմնական պաշտպանական դիրքերին։

Զեկույցի հետղինակները նշում են, որ Ռուաստանն ընտրության առաջ է կանգնած՝ Դնեպր գետով ուժերը հեռացնելը Խերսոնի մարզի մնացած հատվածի պաշտպանությունն ավելի հուսալի կդարձնի, սակայն քաղաքական խնդիրն այն է, որ հարկավոր է մնալ Խերսոնում և պահել այն։

Այս ամենին զուգահեռ շարունակվում են երկուստեք հարվածները։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքի բազմաբնակարան շենքերը․ կա 2 զոհ, 10 վիրավոր։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հայտնել են, որ ուկրաինական ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Դոնեցկ, Մակեևկա և Յասինովատայա բնակավայրերին։ Վերջին 1 օրվա ընթացքում 3 մարդ է մահացել, 6-ը՝ վիրավորվել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

16:20 18.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […] ...

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

15:50 18.04.2025

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։ ...

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

15:43 18.04.2025

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, […] ...

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

15:35 18.04.2025

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […] ...

BACK_TO_TOP