Ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ

10:55 05.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ, որում ասվում է.

Սիրելի՛ ուսուցիչներ,

Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, երջանիկ անհատի, առողջ հասարակության, զարգացող և ուժեղ պետության կայացման համար:

Մշտապես ձգտե՛ք կատարելագործման՝ օր օրի ավելին անելու և արդյունքը բազմապատկելու ճանապարհով. ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք:

Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք ու անսպառ եռանդ: Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

BACK_TO_TOP