Ժողովուրդը, իհարկե, հաղթել է, բայց արդյո՞ք հաղթել են մարդու իրավունքները.Արցախի ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ժողովուրդը, իհարկե, հաղթել է, բայց արդյո՞ք հաղթել են մարդու իրավունքները.Արցախի ՄԻՊ

20:53 11.08.2018

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՂԹԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

կամ «մարդիկ ընդդեմ տերմինատորների»: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա մասնավորապես գրել է. «Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր դրանք հետզհետե գերիշխող դիրք ձեռք բերեցին՝ որպես հանրային ֆորում, որպես քննարկումների հարթակ։ Եվ այս նոր պայմաններում հենց սոցիալական ցանցերում է գեներացվում «հասարակական կարծիքը» կարևորություն ունեցող հարցերի շուրջ։

Արդյո՞ք առկա իրավական գործիքակազմը բավարար է ապահովելու սոցցանցերում խոսքի ազատության անհրաժեշտ հավասարակշռումը մարդու այլ իրավունքների, այլ հանրային արժեքների հետ (առաջին հերթին՝ մարդու արժանապատվության, նաև՝ անմեղության կանխավարկածի և այլն)։ Վստահ եմ, որ՝ ոչ։

Վիճակն առավել բարդանում է կեղծ օգտահաշիվների համատարած կիրառման արդյունքում։ Առկա են մարդկանց հանրային կերպարը «ոչնչացնելու» համար հատուկ ստեղծված կեղծ օգտահաշիվներ (եկեք դրանց պայմանականորեն կոչենք «տերմինատորներ»), որոնք բացառապես տարածում են հայհոյախոսություն, վիրավորանք, զրպարտություն։ Սա նորմա՞լ վիճակ է։ Վստահ եմ, որ ոչ։

Ինչպե՞ս պայքարել սոցցանցերում ատելության տարածման, հատկապես «տերմինատորների» կիրառման դեմ։ Չգիտեմ։ Բայց պետք է խնդիրը հստակ ընկալվի քաղաքացիական հասարակության, հատկապես դրա իրավապաշտպան թևի կողմից։ Սակայն իրականությունն այն է, որ երբեմն հենց իրավապաշտպաններն են այդ ատելության խոսքի տարածողները։ Այդ պայմաններում ի՞նչ ակնկալես լայն հանրությունից։

Ամեն դեպքում, մարդու իրավունքների երաշխավորման պարտականությունը պետությանն է, և վերջնական պատասխանատուն հենց պետությունն է։ Թե «նեգատիվ» պարտականությունը և թե «պոզիտիվ» պարտականությունը ի վերջո պետությանն է։
Ի՞նչ է դա նշանակում։

(1) Պետական ծառայողները չպետք է ատելություն, իրավական մշակույթին հակասող այլ գաղափարներ տարածեն սոցցանցերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններում պետք է դրսևորվի հարգանք մարդու իրավունքների նկատմամբ։ Իրապես, ոչ թե ձևականորեն։

(2) Պետությունը պետք է գործուն մեխանիզմներ մշակի ու կիրառի (գուցե նաև քրեաիրավական բնույթի)՝ մարդկանց պաշտպանելու «տերմինատորների» հարձակումներից։ Հատկապես այլախոհներին ու մասնագիտական հատուկ գործառույթ կատարողներին (փաստաբաններ, լրագրողներ և այլն)։

Այս խնդիրները չափազանց կարևոր են»։

https://www.facebook.com/photo.php?fbid=10216953039642389&set=a.10201813940734378.1073741826.1358020911&type=3&theater

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP