12:02 04.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է իր կարևոր որոշման մասին, մասնավորապես գրել է.
«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:
Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»:
12:33 11.01.2025
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,7 մլրդ դոլարիԻրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը իրանական օրացույցով տարվա սկզբից (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 միլիարդ դոլար։ Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասղարին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում մանրամասն զեկույց է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկրի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանի արտահանումն այդ […] ...
12:20 11.01.2025
Չորս ֆուտբոլիստներ հունվարին կարող են հեռանալ «Բարսելոնայից»«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել մի քանի թանկարժեք խաղացողներից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Նրանց թվում են՝ Ռոնալդ Արաուխոն, Ֆրենկի դե Յոնգը և Էրիկ Գարսիան, որոնց պայմանագրի ժամկետները ավարտվում են մեկուկես տարուց։ «Բարսելոնան» կարող է բաժանվել նաև Անսու Ֆատիից, ում պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։ Նշվում է, որ […] ...
12:04 11.01.2025
Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար դոլար ստացած 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարանԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ […] ...
11:50 11.01.2025
Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարանԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել […] ...
11:38 11.01.2025
«Բարսելոնային» թույլատրել են ժամանակավորապես գրանցել Օլմոյին ու ՎիկտորինԻսպանիայի մարզական բարձրագույն խորհուրդը (CSD) «Բարսելոնային» թույլ է տվել ժամանակավորապես գրանցել ակումբի կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին: As-ի հաղորդմամբ` CSD-ն ֆուտբոլիստների ապագայի հարցում վերջնական որոշում կայացնելու է երեք ամսվա ընթացքում։ Օլմոն ու Վիկտորը կարող էին մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչին, սակայն չէին ընդգրկվել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ հանդիպման հայտացուցակում։ Ավելի վաղ Լա լիգան և […] ...