Մեկնարկել են Արցախի ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Մեկնարկել են Արցախի ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները

18:14 29.09.2022

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։

Խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը։

Օրենքի նախագծի վերաբերյալ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 30 կողմ ձայնով։

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության։ 30 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

Հերթական օրենսդրական փոփոխությունը վերաբերում էր ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծին։ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ 29 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվել է 30 կողմ, ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ 28 կողմ ձայներով։

Հաջորդ նախագիծը «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթը 26 կողմ ձայնով ընդունվել է։

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։ 28 կողմ ձայնով փաթեթն ընդունվել է որպես օրենք։

««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 26 կողմ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ 25 կողմ և ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 20 կողմ ձայներով ընդունվել են որպես օրենքներ։

Նիստի ընթացքում քննարկվել է «Գազի սակագնի սուբսիդավորման առաջարկի մասին» որոշման նախագիծը, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից և ներկայացվելու է ԱՀ կառավարությանը։

Կեսօրին գործադիրի հետ հարց ու պատասխանի ժամին պատգամավորները կառավարության անդամներին են ուղղել 23 հարց: Առաջին հարցադրումը՝ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ հնչեցրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հարցադրմանն ի պատասխան հայտնել է ,որ կառավարությունը նախկին սակագներին վերադառնալու որոշումը ուժը կորցրած է ճանաչել: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է այդ որոշումը՝ շեշտելով, որ ետպատերազմյան շրջանում բնակչությունը սոցիալական ծրագրերի ակտիվացման կարիք ունի:

Մյուս հարցադրումները ձմռանը էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքի, քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցների ու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, Սարսանգի ջրամբարի շահագործման պայմանների, առողջապահության ու կրթության հիմնախնդիրների վերաբերյալ էին:

Նիստի ավարտին պատգամավորների հայտարարություններով հանդես են եկել Արթուր Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP