Հունաստանը Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:18:03
Ամսաթիվ
06 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Հունաստանը Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին

13:16 11.08.2018

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայից հետո է կանչում իր դեսպան Անդրեաս Ֆրիգանասին։ Այս մասին РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է կառավարության աղբյուրներից մեկը: Աղբյուրի հաղորդմամբ, նման որոշում է կայացրել անձամբ արտգործնախարար Նիկոս Կոտզիասը։

Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Ֆրիգանասը կվերադառնա Աթենք, իսկ նրան փոխարինելու կգնա մեկ այլ դեսպան։

Ռուսաստանի ԱԳՆ–ն այս տեղեկատվությունը դեռևս չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ Հունաստանի և Ռուսատանի հարաբերությունները սրվել էին հուլիսին, երբ Աթենքը որոշում էր կայացրել արտաքսել 2 ռուս դիվանագետների, ինչպես նաև արգելել էր ՌԴ 2 քաղաքացիների մուտքը Հունաստան: Հունաստանի իշխանությունները ռուսաստանցիներին մեղադրել էին երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգությանը սպառնալու և տեղական պաշտոնյաներին կաշառելու փորձերի մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն անմիջապես հայելային պատասխան էր խոստացել, սակայն պաշտոնապես հունական կողմին տեղեկացրել էր միայն օգոստոսի 6-ին՝ չմանրամասնելով, թե ինչ պատասխան միջոցների մասին է խոսքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը Մյանմա է հասցրել 68 տոննա մարդասիրական օգնություն

14:06 06.04.2025

Ռուսաստանը Մյանմա է հասցրել 68 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ 68 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Մյանմա, հայտնում է գործակալությունը Telegram-ի իր ալիքում։ «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ մարդասիրական օգնություն են հասցրել Մյանմայի բնակչությանը, ՌԴ արտակարգ իրավիճակների վարչության երկու Իլ-76 ինքնաթիռներ՝ մոտ 68 տոննա մարդասիրական բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, 150 վրան և ավելի քան 30 գեներատոր»,- ասվում […] ...

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

13:46 06.04.2025

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ «Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, […] ...

CNN. ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ

13:30 06.04.2025

CNN. ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ

Հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները։ Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է […] ...

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

13:22 06.04.2025

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։ […] ...

Սիրիայի նախագահի եղբայրը դարձել է Հանրապետական ​​պալատի գրասենյակի ղեկավարը․ Syria TV

13:10 06.04.2025

Սիրիայի նախագահի եղբայրը դարձել է Հանրապետական ​​պալատի գրասենյակի ղեկավարը․ Syria TV

Սիրիայի ժամանակավոր նախագահի կրտսեր եղբայրը՝ Մահեր ալ-Շարաան, կղեկավարի Դամասկոսի Հանրապետական ​​պալատի գրասենյակի աշխատանքը, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը։ Ինչպես հաղորդում է կառավարական Սիրիա հեռուստաալիքը, նա նշանակվել է նախագահական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նախկինում Բուրդենկոն զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը Սիրիայի անցումային կառավարությունում, որն իշխանության էր 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի մարտի 29-ը։ […] ...

Թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր․ Լևոն Ազիզյանը շնորհավորել է երկրաբաններին

12:50 06.04.2025

Թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր․ Լևոն Ազիզյանը շնորհավորել է երկրաբաններին

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ. «Հարգելի՛ երկրաբաններ, այսօր նշվում է ձեր մասնագիտական տոնը՝ Երկրաբանի օրը, որը խորհրդանշական օր է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց մասնագիտական կյանքը նվիրել են մեր մոլորակի ընդերքը ճանաչելուն: 1966 թվականից ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է Երկրաբանի օրը, ինչը […] ...

BACK_TO_TOP