Ուկրաինայում հարվածները շարունակվում են, իսկ գրավված տարածքներում հանրաքվեներ են ընթանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ուկրաինայում հարվածները շարունակվում են, իսկ գրավված տարածքներում հանրաքվեներ են ընթանում

15:30 26.09.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների 215-րդ օրը շփման գծում հարվածները չեն դադարում։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին շփման գծի ողջ երկայնքով, իսկ որոշ ուղղություններում փորձում են ետ գրավել կորցրած դիրքերը։

Գերատեսչությունը հաղորդում է, որ ռուսական ուժերը հարվածել են ավելի քան 40 բնակավայրերի։

Ռուսական կողմից էլ հայտնում են, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե քաղաքի դպրոցում տեղակայված ընտրատեղամասը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում և Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեներ են անցկացվում Ռուսաստանի կազմ մտնելու հարցով։ Դրանք կտևեն 5 օր՝ սեպտեմբերի 23-27-ը։

Խերսոնի մարզում հանրաքվեն կայացած է հայտարարվել։ Քվեարկողների մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսի շեմը, հայտնել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

16:43 18.04.2025

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։ Համագործակցության շրջանակը և հիմնական ուղղությունները Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել […] ...

Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

16:35 18.04.2025

Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

16:28 18.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-4 հաշվով հաղթել է «Լիոնին»։ Առաջին խաղակեսում բչօտանական թիմը երկու գնդակի առավելություն է ստացել, սակայն հյուրերը կարողացել են հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ «Լիոնն» 89-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով։ Լրացուցիչ ժամանակում արդեն «Լիոնը» երկու […] ...

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

16:20 18.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […] ...

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

BACK_TO_TOP