14:48 01.03.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր պնդել է, որ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները կեղծվել են «Ելք» խմբակցության պատգամավորների միջև սեպ խրելու, միմյանց հանդեպ կասկածներ և անհամաձայնություն սերմանելու նպատակով: Նրա գնահատմամբ՝ ընտրություններին նման իրավիճակ ստեղծելու նպատակը քաղաքական թեժ օրակարգից առաջ «Ելք»-ի նկատմամբ հասարակության շրջանում անվստահություն սերմանելն էր:
Պատգամավորը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է ԱԺ հաշվիչ հանձնաժողովն իրականացնում քվեաթերթիկների հաշվարկը: Նրա պնդմամբ՝ արկղը պարզապես շրջել են սեղանին ու հետո յուրաքանչյուր պատգամավոր սկսել է հաշվել իր դիմացի քվեաթերթիկները: Ըստ նրա՝ Լենա Նազարյանը ֆիզիկապես չէր կարող հետևել, թե պատգամավորներից ով ինչով էր զբաղված ու միաժամանակ քվեաթերթիկներ հաշվել: Եվ հետո, Արարատ Միրզոյանի պնդմամբ, Լենա Նազարյանի մտքավ անգամ չէր կարող անցնել, որ խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը մոտավորապես նույն սկզբունքով կաշխատի, ինչ սկզբունքով, օրինակ՝ կաշխատեր Հեռվաշեն գյուղի ընտրական տեղամասը:
Պատգամավորի պնդմամբ՝ «ջուր պղտորելու» և «Ելք»-ը պառակտելու փորձը, սակայն, չի ստացվել, թեև ոչ ոքի, անմեղության կանխավարկածից ելնելով, չի մեղադրում ու պնդում է, որ իրականությունը պարզելու համար պետք է հետաքննություն անցկացնել:
20:16 08.04.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցիՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...
20:06 08.04.2025
15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայումԱնգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...
19:55 08.04.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետՄիացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը: Մենք […] ...
19:50 08.04.2025
Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի շաբաթվա առաջին աստղ։ 39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել էր իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։ ...
19:44 08.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով […] ...