18:26 23.09.2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցող թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հանդես է եկել նաև Նիդեռլանդների ճարտարապետության թանգարանի հետ գործընկերային կապեր հաստատելու առաջարկով:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության առանցքային ուղղությունները՝ հատկապես կարևորելով գործընթացների թվայնացման աշխատանքները: Այդ համատեքստում դիտարկվել են BIM համակարգի ներդրման ընթացքն ու քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում գործարկելու հետ կապված դժվարությունները կարգավորելու հնարավորությունները:
Հանդիպմանը դեսպանի հետ մասնակցել են նաև ճարտարապետության, շինարարության, ՏՏ ոլորտներում մասնագիտացած և ծրագրաշարեր պատրաստող ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են BIM համակարգի կիրառման իրենց փորձը:
Կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Նիդեռլանդների փորձագետների հետ՝ քաղաքաշինության ոլորտում BIM-ի գործարկման հետ կապված փորձն ուսումնասիրելու և Հայաստանում տեղայնացնելու նպատակով։
Դեսպան Նիկո Սխերմերսն իր աջակցությունն է հայտնել՝ մատնանշված բոլոր ուղղություններով համագործակցությունը կայացնելու հարցում:
Կողմերը հանդիպումը երկուստեք արդյունավետ են գնահատել և վստահություն հայտնել, որ փոխադարձ պատրաստակամության և հանձնառության շնորհիվ գործակցության նախանշված ուղղությունները հաջողությամբ կիրագործվեն:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...