11:29 01.03.2018
ՀՀ ՊՆ նոր նախաձեռնությամբ առաջարկվում է ԴԱՀԿ մասին օրենքում կատարել փոփոխություններ ու բռնագանձման ենթակա միջոցների ցանկից բացառել հետևյալ զինծառայողների ու կուրսանտների հետևյալ խմբերի դրամական ապահովության ու պատվովճարի գումարները.
Վերջին կետում այլ բառերով նշված են ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողները, որոնց ամսական տրվելու է 35 հազար դրամ և ավելի գումար։ Առաջարկվում է ոչ միայն նրանց 35 հազար դրամները, այլ նաև մյուս ժամկետայիններին ու կուրսանտներին տրվող ավելի փոքր գումարները հանել ԴԱՀԿ բռնագանձումների համակարգից։
«2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որոնց հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ», – նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Նախարարության ուսումնասիրության համաձայն՝ բռնագանձումները տարածվել են հիմնականում որպես երաշխավոր հանդես եկած զինծառայողների հումարների վրա։ Նախագծում նշվում է, որ բռնագանձումները շարունակելը կարող է խորընդոտել «Ես եմ» ծրագրով գումարների տրամադրմանն ու ընդհանրապես զինծառայության այս տեսակի կայացմանը։
Կամավոր սկզբունքով ծառայության «Ես եմ» տարբերակն այս զորակոչի ընթացքում ընտրել է 100-ից ավելի զինծառայող։ Նորակոչիկների համար նախատեսված ուսումնական ծրագիրն անցնելուց հետո այս զինծառայողները անցնելու են 2 շաբաթ դիրքերում – 1 շաբաթ տանը – 1 շաբաթ զորամասում ռեժիմով ծառայության։
Ամեն ամիս (հերթական անգամ մեկ շաբաթով տուն մեկնելիս) զինծառայողները ստանալու են 35 հազար դրամ և ավելի պատվովճար՝ արձակուրդում իրենց կարիքները հոգալու համար։ Գումարի չափը կախված է նաև զինվորական կոչումից։
Զինվորական կոչումը |
Ամսական չափը (դրամ) |
Ավագ |
45 000 |
Ավագ սերժանտ |
43 000 |
Սերժանտ |
40 000 |
Կրտսեր սերժանտ |
38 000 |
Եֆրեյտոր |
36 000 |
Շարքային |
35 000 |
Իսկ ծառայության ավարտից հետո «Ես եմ» ծրագրով ծառայածները ստանալու են 5 միլիոն դրամ գումար՝ նպատակային ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում.
Ծրագրի առաջին՝ փորձնական փուլը մեկնարկել է այս ձմեռային զորակոչին։
Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել է միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...