Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին հստակ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին հստակ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ

14:42 19.09.2022

Իրանի Իսլամական Հանրապետության անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա։ Ինչպես փոխանցում է  Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին սեպտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Ցավոք, անցած երեքշաբթի օրվանից մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային նոր հակամարտությունների սկզբին, ինչը հանգեցրել է երկու կողմերում մեծ թվով զոհերի և վիրավորների։ Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողականորեն օգնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը որքան հնարավոր է շուտ սկսեց քաղաքական ջանքերը»,- նշել է նա։

Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռաիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։ Նա հավելել է, որ Իրանի և Ադրեջանի ԱԳ նախարարները ևս հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են խնդիրը։

«Ինչպես նախկինում, Իրանը, որը ճգնաժամի սկզբից ի վեր չի խնայել ոչ մի օգնություն հակամարտություններին վերջ տալու համար, գործել է արագ և դիվանագիտական ջանքերով փորձել է հրադադար հաստատել և խաղաղություն վերադարձնել երկու երկրների սահմաններին։ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու քաղաքական մոտեցումների և լուծումների կիրառման անհրաժեշտությանը երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար»,- շարունակել է Քանաանին։

Դիվանագետը շեշտել է երկխոսություն սկսելու կողմերի քաղաքական կամքի կարևորությունը։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է, և մենք հավատացած ենք, որ այդ վեճերի լուծմանը կարող է օգնել երկխոսություններ սկսելու քաղաքական կամքի առկայությունը երկու երկրներում և տարածաշրջանային շրջանակների օգտագործումը, որը կօգնի վերջ դնել հակամարտություններին»,- հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով երկու կողմերի հետ բարիդրացիական քաղաքականության և բարեկամական հարաբերությունների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP