Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+10.51 oC

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10:28 18.09.2022

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ,փոխանցում է Արմենպրես լրատվականը:

Նրան ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան:
Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են փոխադարձ համագործակցության նոր վեկտոր

21:16 13.03.2025

Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են փոխադարձ համագործակցության նոր վեկտոր

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են երկկողմ համագործակցության հնարավոր նոր ռազմավարական կուրսը, սակայն Վաշինգտոնը նախ ցանկանում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ռուս-ամերիկյան բանակցությունների շրջանակներում քննարկված թեմաները։ «Մենք միայն Ուկրաինան չենք քննարկում: Քննարկում ենք նաև ապագան, ռուս-ամերիկյան հարաբերությունները: Եվ մինչ մենք քննարկում ենք, այսպես ասած, ընդհանուր […] ...

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:56 13.03.2025

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 34ա, 36/1 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21, 38ա շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 12, 12/1․12/2, 12/3, 12/5,12/6, 12/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ […] ...

ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին

20:40 13.03.2025

ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին

ՌԴ Պրիմորիեի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում վագրը հարձակվել է «Պրիմես» պետական ​​հասարակական հաստատության աշխատակցի վրա։ Սպանվել է 55-ամյա մի տղամարդ, ով 1996 թվականից աշխատում էր անտառտնտեսությունում: Այս մասին նշվում է Պրիմորիեի անտառտնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, վայրի բնության և բնական պաշարների նախարարության հայտարարության մեջ «Թաղամասի անտառապահը և նրա օգնականը գտնվում էին բնակեցված տարածքներից հեռու անտառում, երբ վագրը […] ...

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

20:22 13.03.2025

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

20:11 13.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում  տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված […] ...

SHANTNEWS

20:00 13.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP