Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
--3.91 oC

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք

08:47 18.09.2022

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք
Սեպտեմբերի 18-ին, տեղական ժամանակվ ժամը 08:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․80⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև մի շարք հարակից համայնքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար

11:16 03.01.2025

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, նշել են․ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի […] ...

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով մեկնել են Դամասկոս

11:02 03.01.2025

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով մեկնել են Դամասկոս

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն ուրբաթ չհայտարարված այցով մեկնել են Սիրիա, որտեղ նախատեսված են բանակցություններ Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ. Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Բացի ալ-Շարաայի հետ բանակցություններից, նախարարներն ակնկալում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության […] ...

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան

10:18 03.01.2025

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա առիթով։ «Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է»,-գրել է նա: ...

ՃՏՊ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին․ կա տուժած

10:11 03.01.2025

ՃՏՊ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին․ կա տուժած

Հունվարի 2-ին, ժամը 22:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «VAZ» (վարորդ՝ Ա․ […] ...

Սանդուն ողջունել է եվրոյին անցումը որպես հիմնական արժույթ

22:00 02.01.2025

Սանդուն ողջունել է եվրոյին անցումը որպես հիմնական արժույթ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունում է դոլարի փոխարեն եվրոյին անցումը՝ որպես մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքի սահմանման հիմնական արժույթ, քանի որ դա օգուտ կբերի արտաքին առևտրին, հայտնում է հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Մոլդովայի Ազգային բանկը հայտարարել էր, որ հունվարի 2-ից եվրոն օգտագործվելու է որպես բազային արժույթ՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար՝ փոխարինելով […] ...

Իսրայելը խոսել է Սիրիայի խորքերում թիրախային հատուկ գործողություն իրականացնելու մասին

21:43 02.01.2025

Իսրայելը խոսել է Սիրիայի խորքերում թիրախային հատուկ գործողություն իրականացնելու մասին

Իսրայելական բանակը գաղտնազերծել է սիրիական տարածքի խորքում դիվերսիոն գործողության մասին տեղեկատվությունը։ Դրա թիրախը եղել է Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտ գտնվող ստորգետնյա օբյեկտը, որտեղ արտադրվել են ճշգրիտ կառավարվող հրթիռներ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին Շալդաղի հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի […] ...

BACK_TO_TOP