Ստեղծվել է էլեկտրոնային գիրք՝ նվիրված զբոսաշրջությանը Վայոց ձորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+12.09 oC

Ստեղծվել է էլեկտրոնային գիրք՝ նվիրված զբոսաշրջությանը Վայոց ձորում

09:19 01.03.2018

ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից, և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) թողարկել են Վայոց ձորին նվիրված մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք, որի նպատակն է նպաստել մարզում զբոսաշրջության  զարգացմանն ու մշակութային արժեքների պահպանմանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) սրահում տեղի ունեցած նոր էլեկտրոնային գրքի շնորհանդեսի ժամանակ  ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանն ասել է.

«Մենք փորձում ենք սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մեր ծրագրերը զուգորդել Հայաստանի կառավարության որդեգրած ռազմավարական առաջնահերթությունների հետ: ՀԲԸՄ-ն ակտիվորեն աջակցում է այսպիսի նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանի առաջնային և առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության զարգացմանը»:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը․«Հայաստանի գյուղական համայնքներում ապրողների համար «Իմ Հայաստան» ծրագիրը տնտեսական զարգացման և ապրելամիջոցի բարելավման հնարավորություններ է ստեղծում։ Սույն էլեկտրոնային գիրքը նվիրված է Վայոց ձորի մարզին, որը յուրօրինակ ուղեցույց է՝ խթանելու զբոսաշրջիկների այցը նշված մարզ, ուր կարող են վայելել գեղեցիկ բնությունը, ծանոթանալ տեղի հարուստ մշակույթին ու հանդիպել հյուրասեր մարդկանց, իսկ առավել կարևորն այն է, որ Հայաստան այցելողները չեն սահմանափակվի միայն Երևանով։ Ինձ ճիշտ հասկացեք, Երևանն աննկարագրելի քաղաք է, սակայն, միևնույն ժամանակ Վայոց ձորն ու մյուս մարզերն էլ բազմազան զբոսաշրջային փորձառություններ ունեն առաջարկելու այցելուներին։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծվել է էլեկտրոնային գրքերի շարքը, որի անդրանիկ գիրքը գլխավորում է Վայոց ձորի մարզը»:

«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը զբոսաշրջային ամենաընդգրկուն ուղեցույցն է, որն ինտերակտիվ եղանակով ներկայացնում է մարզի պատմությունը, բնությունը և մշակութային ժառանգությունը: Այն հարուստ տեղեկություններ է պարունակում Վայոց ձորի ճարտարապետության, հնագիտության, արկածային տուրիզմի հնարավորությունների, խոհանոցի, փառատոների և տարածաշրջանային միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև՝ օգտակար տեղեկատվություն և խորհուրդներ այցելուների համար:

Էլ. գիրքը համալրում է ՀՎՀ-ի 7 լեզուներով հասանելի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը, որը կարելի է անվճար ներբեռնել սմարթֆոնում, տաբլետում և համակարգչում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար

14:43 21.11.2024

Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների […] ...

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

14:34 21.11.2024

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Camp Nou» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է: Mundo Deportivo-ն գրում է, որ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական ակումբը […] ...

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

14:22 21.11.2024

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի […] ...

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

14:12 21.11.2024

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության […] ...

ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը  հաղթել է իրանցի ըմբիշին

14:04 21.11.2024

ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին

Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: ...

Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետ

14:00 21.11.2024

Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։ «Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս […] ...

BACK_TO_TOP