Ուկրաինայի հաջող հակահարձակումը, ե՞րբ է կանխատեսվում պատերազմի ավարտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ուկրաինայի հաջող հակահարձակումը, ե՞րբ է կանխատեսվում պատերազմի ավարտը

17:05 12.09.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից անցել է 201 օր։ Վերջին օրերի ընթացքում ուկրաինական կողմը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում ռազմաճակատում գրանցած հաջողությունների մասին։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի՝ սեպտեմբերի սկզբից ազատագրվել է 3000 քառակուսի կմ տարածք, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Իզյում քաղաքը։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է Խերսոնի ուղղությամբ հաջող գործողությունների, ինչպես նաև այլ հատվածներում բնակավայրերի ազատագրման մասին։

«Լուգանսկի մարզում ռուս զինվորականները և նրանց ընտանիքները լքել են Սվատովո քաղաքը։ Մնացել են միայն, այսպես կոչված, «ժողովրդական միլիցիայի» զինվորները և տեղի բնակիչները։ Ընդհանուր առմամբ, վերջին օրվա ընթացքում պաշտպանության ուժերին հաջողվել է հակառակորդին դուրս հանել ավելի քան 20 բնակավայրերից»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական առաջխաղացման պատճառով Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կարգադրել է զորքերի դուրսբերում Խարկովի մարզից՝ Օսկիլ գետից արևմուտք։

«Ուկրաինայի արագ հաջողությունները զգալի հետևանքներ են ունեցել ռուսական գործողության ընդհանուր ծրագրի վրա։ Ուկրաինայում գտնվող ռուսական ուժերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, ստիպված է առաջնահերթություն տալ պաշտպանության կազմակերպմանը»,- նշված է Բրիտանիայի հետախուզության տրամադրած վերջին տեղեկագրի մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Դոնբասի ազատագրման ռազմական հատուկ գործողության նպատակներին հասնելու համար ռուսական ուժերը Բալակլեայից և Իզյումից տեղափոխվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք։

Իսկ արդեն այսօրվա տեղեկագրում Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է ուկրաինական կողմին հասցրած հարվածների մասին։

«Կուպյանսկ և Իզյում բնակավայրերի շրջանում ոչնչացվել է կենդանի ուժ և զինտեխնիկա։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 250 զինծառայող և 20 միավոր ռազմական տեխնիկա։ Նիկոլաևի մարզի Վոզնեսենսկ բնակավայրի շրջանում ոչնչացվել է զինամթերքի պահեստ, որում պահվում էր Ուկրաինայի զինված ուժերի 45 հազար տոննա սպառազինություն։ Հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից մեկ օրում խոցվել է 5 անօդաչու թռչող սարք։ Բացի դրանից՝ օդում խոցվել է «ՀԱՅՄԱՐԶ» և «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 8 արկ»,- նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները Կիևի հաջողությունները պայմանավորում են, այդ թվում, արևմտյան սպառազինության առավելագույն օգտագործմամբ։ Չնայած Կիևի հաջող հակահարձակմանը՝ պատերազմն, ամենայն հավանականությամբ, կտևի մինչև 2023 թվականը։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ ռուսները կվերականգնեն պաշտպանական գիծը, որոշ տեղերում, գուցե, հակահարձակման անցնեն։ Հետևաբար, Ուկրաինան ստիպված կլինի հակահարձակման նոր գործողություններ ձեռնարկել իր տարածքն ազատագրելու համար, ուստի՝ պատերազմը կձգձգվի մինչև հաջորդ տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

BACK_TO_TOP