«Հատուկ դասարան»-ը հատուկ նշանակություն ունեցավ իմ կարիերայում. Դալիթան՝ երկրորդ եթերաշրջանի ու երգարվեստում դադարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

«Հատուկ դասարան»-ը հատուկ նշանակություն ունեցավ իմ կարիերայում. Դալիթան՝ երկրորդ եթերաշրջանի ու երգարվեստում դադարի մասին

19:10 11.09.2022

Դալիթան հեռուստադիտողներին ավելի շատ որպես երգչուհի էր հայտնի: Դա, սակայն, մինչև «Հատուկ դասարան»-ը: Արձագանքները թույլ են տալիս ենթադրելու, որ հաջողել է նաև այս ասպարեզում: Դալիթայի կյանքում հիմա ավելի շատ դերասանական արվեստն է գերակշռում: Հիմա արդեն բոլորը նրան որպես «Հատուկ դասարան»-ի Մերի են ճանաչում, ընդունում ու սիրում:

«Հատուկ դասարան»-ը հատուկ նշանակություն ունեցավ իմ կյանքում՝  SHANTNEWS.am-ի հետ զրույցում անկեղծանում է Դալիթան:

«Շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ այս թիմում, իսկապես բոլորս դարձել ենք մի մեծ ընտանիք, երգարվեստը ժամանակավորապես դադարի փուլում է, հուսով եմ, որ ժամանակ կգտնեմ նաև երգարվեստում նորություններ ներկայացնելու համար»,-ասում է Դալիթան:

«Հատուկ դասարան»-ը հիմա խանգարե՞ց, թե՞ օգնեց Դալիթային՝ հարցնում ենք կես կատակ-կես լուրջ՝ պատասխանը, սակայն, ի սկզբանե կռահելով.

«Երբեք չեմ ասի, որ «Հատուկ դասարանը» խանգարեց, որովհետև այս հեռուստանովելը շատ հիանալի փուլ է իմ կարիերայում, որպես դերասանուհի այստեղ ամեն օր լիքը բաներ եմ սովորում բոլորից, իսկապես հիասքանչ փուլ է իմ կյանքում»,- պատասխանում է դերասանուհին:

«Հատուկ դասարան»-ի երկրորդ եթերաշրջանին հաշված օրեր են մնացել: Դալիթան էլ ամեն օր ծանրաբեռնված գրաֆիկով նկարահանումների հրապարակներում է: Հեռուստադիտողը վստահաբար կհիշի, որ նրա մարմնավորած Մերիի դեպքում էլ առաջին եթերաշրջանում չպարզված հարցեր մնացին: Այդ հարցերն իրենց պատասխանները կստանան երկրորդ եթերաշրջանում:

«Շատերը ծանոթ են մարմնավորածս կերպարի՝ Մերիի պատմությանն ու ապրումներին, երկրորդ եթերաշրջանում կլինեն նոր բացահայտումներ նրա պատմության մեջ, քանի որ առաջին եթերաշրջանում շատ հարցեր մնացին իր և իր ընտանիքի պատմության հետ կապված: Կերպարիս՝ Մերիին, կտեսնենք, թե ինչպես է հարմարվում իր այդ նոր իրականությանը, Մերին կբացահայտի իրեն նորովի, կճանաչի իր ընտանիքի պատմությունը, անցյալը, շատ չեմ ուզում փակագծեր բացել, բայց կլինեն շատ հետաքրքիր և նոր զարգացումներ»,- պատմում է Դալիթան՝ ընդգծելով, որ հեռուստադիտողին անակնակլներով լի երկրորդ եթերաշրջան է սպասվում:

«Հատուկ դասարան»-ը ի սկզբանե տարբերվեց այլ հեռուստանովելներից իր գաղափարով ու ասելիքով: Այս հեռուստասերիալը հստակ ունի դաստիարակչական բնույթ, այստեղ կերպարների միջոցով խնդիրներ են բարձրացվում ու նաև տրվում այդ խնդիրների լուծումները: Մերիի կերպարն էլ բացառություն չէ:

«Քանի որ իմ կերպարն ունի ընտանեկան խնդիրներ, մենք փորձում ենք ցույց տալ, որ պետք չէ խեղճանալ, պետք չէ դիմանալ այդ ամեն ինչին, քանի որ կերպարս հենց ինքն էլ հասնում է ինչ-որ մի փուլի, որ ստիպված փախուստի է դիմում առաջին եթերաշրջանում, այսինքն՝ պետք է հասկանալ, որ ընտանեկան հոգատարությունը, իհարկե, շատ ճիշտ է, բայց ամեն ինչ գեղեցիկ է իր չափի մեջ: Եվ, այո՛, բռնության դեպքում պետք է դիմել ցանկացած օգնության: Առաջին եթերաշրջանում մենք տեսանք դասղեկի, տնօրենի , ընկերների օգնությունը: Պետք է միշտ փորձել դուրս գալ նման իրավիճակից: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ կան խտրականություններ նաև դպրոցում, ինչը ընդունելի չէ: Մեր կերպարները փորձում են պայքարել նման անարդարության ու խտրականության դեմ, լինել պայքարող ու արդարի կողմնակից և կարևորը, որ մեր կերպարները համախմբված են այդ ամենի շուրջ»,-նշում է դերասանուհին:

Երգչուհու, դերասանուհու հետ զրուցում ենք դպրոցում, նկարահանումներին զուգահեռ, այդ իսկ պատճառով երկար զրուցել չենք հասցնում: Դալիթային Մերիի կերպարն է սպասում ու այն ասելիքը, որ պետք է տեղ հասցնի դերասանուհին արդեն երկրորդ եթերաշրջանում: Գնալուց առաջ, սակայն, Դալիթան խոստանում է.

«Ես վստահ եմ, որ մենք բոլորս մեր կերպարներով կկարողանանք արդարացնել երկրորդ եթերաշրջանում բոլորի սպասելիքները ու կրկին արժանանալ բոլորի սիրուն ու ջերմությանը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP