19:30 28.02.2018
Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856 միլիոն 500 հազար դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում: Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170 միլիոն 900 հազար դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856 միլիոն 500 հազար դոլարի ծրագրերում:
ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
ՀՀ կառավարության կողմից մի շարք ընկերությունների տարբեր արտոնություններ են տրամադրվել և տարվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այդ ընկերությունների կողմից ներդրումային ծրագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ մոնիթորինգ է իրականացրել: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 2017թ. կատարվել է շուրջ 506 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, որը ներառված է 856 մլն. դոլարի ներդրումների մեջ:
ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների աջակցությամբ մարզերում իրականացված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը բաժանվում են 2 հիմնական մասի՝
• Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական և հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների և ինտենսիվ այգիների հիմնում,
• Բնակարանաշինություն, ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ և այլ ծրագրեր: Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր:
Ստորև ներկայացվում են մարզային ծրագրերը՝ ըստ ներդրումների ծավալի և տեսակի.
Իսկ գերատեսչությունների կողմից ներկայացված ներդրումների ծավալներին՝ ըստ ենթաոլորտների, կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջում նկատենք, որ դեռևս անցած տարվա սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր ապահովել 850 մլն դոլար ներդրումներ.
«Այս տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլարի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր»,- նշել էր Կարապետյանը:
Երբ տարին արդեն ավարտին էր մոտենում վերլուծաբաններն ու տնտեսագետները, ուսումնասիրելով մինչ այդ կատարված ներդրումների ծավալները, հայտարարեցին, որ վարչապետը դժվար թե կարողանա իր խոստումը կատարել: Այս քննադատություններին հաջորդեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրությունը: Այդ գերատեսչությունը բացատրում էր, թե որն է «ներդրումներ» եզրույթի տնտեսագիտական սահմանումը:
«Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներին, որոնք իրականացվելու են 2017 թ.: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Սակայն այս հաղորդագրությունն էլ գրեթե ոչնչով չփրկեց գործադիրին. վերլուծաբանները նկատեցին՝ դրանք ընդամենը արդարացումներ են խոստացված ներդրումների փոխարեն:
Ու հիմա նայելով կառավարության հաշվետվության մեջ ներկայացրած ներդրումների ընդհանուր ծավալին՝ 856 միլիոն 546 հազար 170 դոլար, ըստ էության համապատասխանում է Կարապետյանի խոստմանը, եթե հաշվի առնենք նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վերոնշյալ հաղորդագրությունը: Բայց դեռ հարց է՝ արդյոք դա իրականում արդարացումներ չէին խոստացված ներդրումների փոխարեն:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...