17:26 08.09.2022
Վիլեն Սարգսյանն այս օրերին օրվա հիմնական մասը «Հատուկ դասարան»-ի նկարահանման հրապարակներում է անցկացնում: Դերասանների հետ զրույցը նկարահանումների արանքում, կարճատև դադարի ընթացքում ենք հասցնում: Հեռուստանովելի առանցքային կերպարներից մեկին՝ ընկեր Դավիթին մարմնավորող Վիլեն Սարգսյանն անկեղծանում է` ինքն ու Դավիթը շատ քիչ ընդհանրություններ ունեն:
Ընկեր Դավիթին մարմնավորող դերասանը երեխաներին կրթելու փորձ պարզվում է՝ ունեցել է, երբ մագիստրատուրայում սովորելիս է եղել:
«Ուսուցչի աշխատանքը շատ դժվար ու պատասխանատու աշխատանք է, այսինքն՝ պետք է ունենաս անսահման մեծ համբերություն, օվկիանոսի չափ համբերություն: Իսկ ես իրականում համոզված եմ, որ չեմ կարող մտնել այդ պատասխանատվության տակ: Վիլենն ունի համբերություն, բայց երեխաների հետ աշխատելու համար չէ դժվար: Ես փորձ ունեմ երեխաների հետ աշխատելու, երբ մագիստրոս էի, պրակտիկա էի անցնում: Ես չկարողացա, դա բարդ աշխատանք է իրականում: Երեխաներին կրթելու, դաստիարակելու ընթացքը իմը չէ: Սրա համար պետք է տաղանդ ունենալ, որպեսզի կարողանալ լինել մանկավարժ, ի ծնե պետք է մանկավարժ լինել»,- ասում է Վիլեն Սարգսյանը:
Նրա գնահատմամբ՝ հավաքական կերպար է ընկեր Դավիթը, ծայրահեղ դրական, բայց միևնույն ժամանակ՝ նաև թերություններով: Դերասանը փորձում է ավելի շատ ներկայացնել իր մարմնավորած կերպարի երկակիությունը թե որպես մարդ, որ ունի թերություններ և որպես ուսուցիչ, որ փորձում է օգնել աշակերտներին: Դա է, ըստ դերասանի, հենց գրավում իրեն: Վիլեն Սարգսյանը համոզված է՝ երկրորդ եթերաշրջանն էլ անկանխատեսելի կլինի, իսկ հարցին, թե ո՞րը դարձավ «Հատուկ դասարան»-ի հաջողության գրավականը, Վիլենն այսպես է պատասխանում.
«Սա առնչվում է բոլորիս, որովհետև դպրոցի մասին է, դեռահասների մասին է, հասանելի է բոլորին: Ամենագլխավորն այս սերիալում այն է, որ մենք ցույց ենք տալիս, թե որը պետք է լինի ուսուցչի գործառույթը, ուսուցիչը ոչ թե էստեղ տալիս է զուտ ինֆորմացիա, ոչ թե զուտ կրթում է, այլև դաստիարակում: Գլխավոր գաղափարներից է նաև միմյանց օգնելու պատրաստակամությունը: Պետք է կարողանալ օգնել այն դեռահասներին, որոնք հայտնվել են անդունդի եզրին, պետք է օգնել նրանց կողմնորոշվելու համար»,- նշում է Վիլենը:
Իսկ հեռուստասերիալում անդունդի եզրին հայտնված կերպարներից է նաև Աբելը: Այս կերպարը մարմնավորում է Լյովա Խուրշուդյանը: Նրա հետ ևս զրուցում ենք:
Ըստ դերասանի՝ դեռահասները մեր հասարակության չկողմնորոշվածներն են, Աբելն էլ այդ դեռահասներից է, որ փորձում է գտնել իր տեղը կյանքում:
«Իմ կերպարը կոնկրետ հայաթի վատ տղան է, որը ընկնելով փորձությունների մեջ, տարբեր պատմությունների միջով անցնելով, ընկնել-ելնելով, սովորում է կյանքը: Ես էլ եմ Աբելի պես կարծում՝ պետք է դժվարությունը փորձել ու ժամանակին գիտակցել և հետ կանգնել այդ ամեն ինչից»,- ասում է Լյովա Խուրշուդյանը:
Դերասանը նկատում է՝ հատուկ դասարանում սովորող աշակերտները «ինչպիսին պետք է չլինելու» օրինակներն են: Այս հեռուստասերիալում հենց դա է նաև կարևորը, որ ցուցադրվում է, թե ինչպիսին չպետք է լինել ու ինչ իրավիճակում կհայտնվես, եթե քեզ այդպես պահես:
Լյովա Խուրշուդյանը դեռ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում է սովորում: «Հատուկ դասարան»-ը նաև երիտասարդ դերասանների համար իր հատուկ նշանակությունն ունեցավ: Նրանցից շատերն առաջին անգամ են նկարահանման հրապարակներում, հիմա արդեն շնորհիվ այս հեռուստասերիալի փորձառու են դարձել: Այդ փորձառությամբ էլ երկրորդ եթերաշրջանում կփորձեն արդարացնել հեռուստադիտողների սպասելիքները:
Իսկ երկրորդ եթերաշրջանին երկար սպասել ստիպված չեք լինի: Եվս մի քանի օր, և «Հատուկ դասարանը» կթակի ձեր հեռուստաէկրանները: Մինչ այդ «Հորիզոն»-ն ու SHANTNEWS.am-ը կշարունակեն լինել նկարահանման հրապարակներում ու զրուցել արդեն սիրելի ու հարազատ դարձած դերասանների հետ, որ նրանց նաև կադրից դուրս ճանաչեք ու տեսնեք, թե ինչպես են սիրելի հեռուստասերիալի՝ ձեզ հայտնի տեսարանները շունչ առնում:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...
12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...