20:40 06.09.2022
Ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10 տոկոս դրույքաչափով է նախատեսված:
Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա՝ մեր երկրի մրցունակությունը պահպանելու համար պետք են նոր մեխանիզմներ և աջակցության նոր ուղղություններ: Հարկային հատուկ ռեժիմը, որը սահմանված է մինչեւ 30 աշխատակիցների համար, ուղղված է նորաստեղծ փոքր ընկերություններին, ինչը ստվերի առաջացմանն է նպաստում՝ կանխելով զարգանալու հնարավորությունը: Տնտեսվարողը, հարկային արտոնությունից օգտվելու համար, նախընտրում է մնալ փոքր չափերի մեջ: Մի շարք երկրներում ավելի լավ պայմաններ են, ու չի բացառվում, որ ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք եկել են ՀՀ, կարող են գնալ երրորդ երկիր: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Այժմ առաջարկում են հարկային բարենպաստ ռեժիմը տարածել ոչ միայն փոքր աշխատողների շրջանում, այլ՝ ամբողջ ՏՏ ոլորտի: Իսկ միկրոձեռնարկատիրական ընկերություններին առաջարկում են հարկերից ազատել:
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների նպատակն է ստեղծել մրցունակ հարթակ: Ըստ նրա՝ հարկային բեռը պետք է նվազեցնել, որը կբերի ավելի մրցունակ հարթակ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ընդգծելով թեմայի կարևորությունը, նշել է, որ հարկային արտոնությունները կոնկրետ նպատակներին հասնելու արդյունավետ միջոց են:
«Կառավարությունը վերջին շրջանում գնում է հարկային արտոնություններից աստիճանաբար հրաժարվելու ճանապարհով, որ հարկային դաշտը չձևախեղվի: Բայց մյուս կողմից էլ, եթե ուզում ենք որևէ ոլորտ առանձնացվի, դա պետք է արվի հարկային համակարգով, որ գրավիչ լինի այլ երկրների հետ մրցակցելիս: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, արդեն հարցման արդյունքներն էլ են այդ մասին վկայում, Հայաստան գալու հիմնական գործոններից մեկը հասարակության վերաբերմունքն է իրենց նկատմամբ, հետո գալիս են մնացած բաները: Կան նաև խանգարող հանգամանքներ, բայց մենք չպետք է հույսներս դնենք միայն լավ վերաբերմունքի, համեղ սննդի կամ ռուսերենի իմացության վրա: Պիտի որպես բիզնես այդ մարդկանց համար ապահովենք այնպիսի պայմաններ, որ իրենք չմտածեն Հայաստանից տեղափոխվելու մասին: Եթե մենք այս ռեսուրսը ճիշտ չօգտագործենք, կնշանակի պահը բաց թողնել»,-նշել է Բաբկեն Թունյանը:
«Շուրջ մեկ տարի է օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտային իրավաբանների մասնակցությամբ: Հավաքագրվել են շահագրգիռ կողմերի տեսակետներն ու առաջարկությունները»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Օրենքի նախագծում ներառվել է «լիազորող նորմ» հասկացությունը, նախատեսում են մշակել լրացուցիչ պետական աջակցման ծրագրեր: Նախատեսվում է նաև 30 աշխատակցի շեմը դարձնել 50: Դավիթ Սահակյանը նշել է, որ 2018 թ. փետրվարի 1-ից արտոնագիր ստացած ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը, ըստ նախագծի, կերկարաձգվի 5 տարով:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ Հայաստանն անդամակցում է միջազգային մի շարք կառույցների, և մեր պետության հարկային համակարգը պետք է խնդիրներ չստեղծի անդամակից երկրների համար:
Վաղարշակ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ունենալ մրցունակ օրենք՝ արձանագրելով ոլորտում մեծ ձեռքբերումներ: Նշվել է, որ առաջիկայում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կկազմակերպվեն նոր քննարկումներ:
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...