Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերանորոգվող թատրոններում և մշակութային օջախներում ծանոթացել է ծրագրերի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերանորոգվող թատրոններում և մշակութային օջախներում ծանոթացել է ծրագրերի ընթացքին

14:12 06.09.2022

Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել:
«Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում է Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը:

Թե ինչ աշխատանքներ են նախատեսված հիմնանորոգման ծրագրով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթանում է տեղում:

Օդափոխության ու ջեռուցման նոր համակարգ, թարմացված գույք և, որ ամենակարևորն է՝ սպասված ու սիրված ներկայացումները կլինեն լուսային ու ձայնային նոր հնարավորություններով: Ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում:

«Մշակութային միջոցառումները մեզ համար շատ կարևոր են, և մենք ցանկանում ենք, որպեսզի Երևանը մշակութային քաղաք լինի, բայց դրա համար բավականին երկար աշխատանք է պետք իրականացնել: Այդ աշխատանքների մի մասն են կազմում նաև մեր ենթակայության մշակութային կենտրոնները՝ թատրոններ, արվեստի դպրոցներ, որոնք մենք պետք է կարողանանք վերանորոգել, համապատասխան պայմաններ ստեղծել»,- ընդգծել է քաղաքապետը:

Կինոյի ու թատրոնի մեծ կատակերգուի անունը կրող մշակութային օջախում առանձնակի մոտեցում կցուցաբերվի նաև շենքի ճակատային հատվածի վերականգնմանը: 1911թ. կառուցված այս շենքն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում:

 

20-ամյա դադարից հետո վերանորոգման ու վերազինման աշխատանքներ կտարվեն նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը բացվել է դեռևս 1929թ: Լավագույն ավանդույթները պահպանելով ու շարունակելով՝ մշակութային օջախն այսօր տարեկան շուրջ 40000 հանդիսատես է ունենում:

«Թատրոնն այս պահին 20-րդ դարում է, վերանորոգվելուց հետո տեխնիկական այն միջոցները, որոնք տրամադրվելու են, հնարավորություն կտան փոխել նաև թատրոնի այլ ծառայությունների մատուցումը, այսինքն՝ թատրոնը մշակութային այլընտրանքային ծրագրերի հնարավորություն կունենա»,- նշել է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը:

«Ոչ միայն շինարարական աշխատանքներ են լինելու, այլև լուսավորություն, ձայնայի տարբեր սարքավորումների համալրում, նոր նստարանների տեղադրում: Ամբողջությամբ կունենանք լավ միջավայր, որը ոչ միայն հնարավորություն կտա մեր արվեստագետներին աշխատել, այլև առավել ճանաչելի դարձնել մեր մշակույթը, մասնավորապես՝ թատերարվեստը»,- նշել է քաղաքապետը:

 

Մոսկովյան 3 հասցեում է գործում նաև «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը:

Դեռևս 1922թ. հիմնադրված Պիոներ պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Այստեղ ևս պատասխանատուները քաղաքապետ Սարգսյանին են ներկայացնում խնդիրներն ու շենքային պայմանները:

«Անհամբերությամբ սպասում ենք նորոգմանը, որովհետև այս տարի մեր կազմակերպությունը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Ծրագիրը մեծ նվեր կլինի մեր կրթօջախի համար, շուրջ 1500 պատանիների ու երիտասարդների համար: Լինելու են էական փոփոխություններ տարածքի ավելի արդյունավետ օգտագործման համար՝ հարմարեցվելով այսօրվա կրթական կարիքներին: Այն ծառայությունները, որոնք մատուցելու է մեր կազմակերպությունը, կլինեն ավելի ժամանակակից»,- նշել է «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Անուշ Սարգսյանը:

Վերանորոգման հարցում մոտեցումը յուրովի է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ սովորում է շուրջ 450 սան: Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառույցը նորոգման անհատական մոտեցում է պահանջում:
Նախագծի իրականացման համար համայնքային բյուջեից մոտ 25 մլն դրամ է հատկացվել: Ծրագրով հիմնանորոգվում են դպրոցի սանհանգույցները, խմբակային պարապմունքների դասասենյակները: Փոխվում են շենքի բոլոր հնամաշ պատուհանները: Նորոգվում ու հարդարվում են պատերը: Տաղանդաշատ երեխաներին ու հանդիսատեսին ամբողջությամբ նորոգված կդիմավորի դպրոցի օվալաձև դահլիճը:

«Ծրագիրը լինելու է շարունակական, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային մեր բոլոր կենտրոններին, քանի որ այս օջախներում են կրթվում մեր ապագա երևանցիները, ՀՀ քաղաքացիները: Մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն կրթության որակի բարձրացմանը. ոչ միայն պետք է շենքային պայմանները բարելավենք, այլև բովանդակությունը կարողանանք փոխել»,- ընդգծել  է Հրաչյա Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

20:20 28.04.2025

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

Առևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:17 28.04.2025

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

BACK_TO_TOP