Ինչո՞ւ է աշխարհը հրաժարվում դիզելային վառելիքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ինչո՞ւ է աշխարհը հրաժարվում դիզելային վառելիքից

16:06 28.02.2018

Աշխարհի մի շարք երկրներ մտածում են հրաժարվել դիզելային վառելիքով աշխատող մեքենաներից: Շրջակա միջավայրի վրա դիզելային վառելիքի ունեցած բացասական ազդեցությունը մտածելու տեղիք է տվել գերմանական խոշորագույն քաղաքներին, ինչպիսիք են Դյուսելդորֆն ու Շտուտգարտը: Այդ քաղաքները մոտ ժամանակներս կարող են արգելել իրենց տարածքում դիզելային շարժիչով շահագործվող մեքենաների մուտքը:

Ի՞նչ է պատահել

Դիզելային հին շարժիչով աշխատող մեքենաներից հրաժարվելու նմանօրինակ արգելք Դյուսելդորֆի և Շտուտգարտի քաղաքային դատարանները նախինում ևս ընդունել են, սակայն դրանք բողոքարկվել են ու չեղարկվել: Դատարաններն արգելող որոշումն ընդունել էին բնապահպանների պահանջով:

Նոր որոշումը ևս բնապահպանների պահանջով է ընդունվել: Բնապահպանները սկսել էին ահազանգել խնդրի մասին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ անցած տարի գերմանական 70 քաղաքների օդում ազոտի օքսիդների քանակը գերազանցել էր Եվրամիության սահմանած թույլատրելի չափը:

Ի՞նչ են մտածում աշխարհի մյուս քաղաքները

Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին Աթենքի, Մադրիդի, Փարիզի, ինչպես նաև Մեխիկոյի քաղաքապետերը պայմանավորվել էին, որ մինչ 2025 թվականն արգելելու են դիզելային վառելիքով աշխատող մեքենաների շահագործումը: Իսկ արդեն 2017-ին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնեցին, որ պատրաստվում են մինչև 2040 թվականը դիեզլային և բենզինային շարժիչներով նոր ավոտմքենաների վաճառքի արգելք դնել:

Ի՞նչ էր պատահել մինչ այս

Դիզելային շարժիչով աշխատող մեքենաների բացասական ազդեցության մասին խոսվեց 2015 թվականին: Պատճառը Volkswagen ընկերության հետ կապված սկանդալն էր: Գերմանական խոշորագույն ավտոարտադրողը ԱՄՆ-ում իր դիզելային շարժիչով ավտոմեքենաների վրա հատուկ սարք էր տեղադրել, որը արտանետման ցուցանիշն իրականից 40 անգամ ավելի քիչ էր ցույց տվել:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP