Պարգևատրվել են դպրոցների այս տարվա մեդալակիրները, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Պարգևատրվել են դպրոցների այս տարվա մեդալակիրները, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները

19:05 05.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 – 2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:

2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները:

Մեդալակիրներին և առարկայական մրցույթների հաղթողներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ և առարկայական մրցույթների հաղթողներ, այսօրվա պարգևատրումը ձեր կյանքում առանձնահատուկ իրադարձություն է: Իմ ցանկությունն է, որ հետագայում դուք նվաճումներ ունենաք նաև բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, մշտապես զգաք ձեր աշխատանքի արդյունքը` լինելով գնահատված,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և շարունակել,- շնորհակալ ենք բոլորիդ ուսուցիչներին ու ծնողներին, որովհետև նրանք մեծ ներդրում ունեն ձեր ցուցաբերած արդյունքի գործում:

Կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք այսօր իրականացվում են նախարարության կողմից, մեկ նպատակ ունեն. ապահովել ամուր հենք, որ մենք ունենանք ավելի մրցունակ ու լավ քաղաքացի: Ապագան ձերն է, երկրի տերը դուք եք: Շնորհակալ ենք, որ ունենք ձեզ նման հրաշալի սերունդ»:

Մեդալները հանձնելուց հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփել է հանդիսավոր արարողությունը` ընդգծելով, որ գերազանց առաջադիմության մեդալը 12 տարվա աշխատանքի գնահատականն է:

«Վստահ եմ, որ շատերդ արդեն ընտրել եք մասնագիտություն և դառնալու եք մեր երկրի համար արժանավոր և պիտանի քաղաքացի»,- դիմելով ներկաներին` նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա առաջարկությամբ ներկաները ծափերով ողջունել են Երևանի թիվ 87 դպրոցի շրջանավարտ, մեդալակիր Կարեն Սաֆարյանին, ով մեդալի քննությունները հաջողությամբ հանձնելուց և բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել էր ժամկետային զինծառայության և արարողությանը ներկայացել էր զինվորական համազգեստով ու հրամանատար Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ:

Շնորհավորելով «Կենգուրու» և «Մեղու» առարկայական մրցույթների հաղթողներին` Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ դրանք կարևոր են աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ապագայի պլանավորման հարցերում:

«Կարևոր է, որ դուք կարողանաք լավագույնս ինքնադրսևորվել մեր երկրում` մասնագիտական կարողությունների աճն ու անձնական երջանկությունը տեսնելով մեր հայրենիքում»,- եզրափակել է փոխնախարարը:

Նշենք, որ «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Այբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

18:45 28.04.2025

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP