ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ-ի «Ասիայի նախաձեռնություն» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ-ի «Ասիայի նախաձեռնություն» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը

16:47 05.09.2022

Հայաստանի պատվիրակությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը:

«Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջև միջազգային համագործակցության, հարկման նպատակով ֆինանսական տեղեկությունների հասանելիության ապահովման, հարկումից խուսափման և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի խնդիրները:

«Ասիայի նախաձեռնությունը» մեկնարկել է դեռևս անցյալ տարի՝ նպատակ ունենալով աջակցել ՏՀԶԿ Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի կողմից մշակված տեղեկությունների փոխանակության ստանդարտների ներդրման համաշխարհային ջանքերին և ձևավորել ասիական տարածաշրջանին հարմարեցված լուծումներ՝ ՏՀԶԿ ստանդարտները ներդնելու համար։

Հանդիպմանը մասնակցել են «Ասիայի նախաձեռնությունը» ստորագրած 15 ենթադատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Մալդիվներից, Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից (Չինաստան), Մակաոյից (Չինաստան), Պակիստանից և Բրունեյից։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը, հանդես է եկել Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրման փորձին նվիրված շնորհանդեսով։

Հանդիպման մասնակիցները քննարկել են «Ասիայի նախաձեռնության» գործունեության ոլորտները, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման արդյունավետությունը և մի շարք այլ հարցեր: Փոխանակվել է նաև կամավոր բացահայտման սխեմաների և իրական շահառուների մասով արդյունավետ համակարգի ձևավորման փորձը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է «Ասիայի նախաձեռնության» շրջանակում առաջիկա գործունեության բարձրաստիճան աշխատանքային ծրագիրը։

Հայաստանը միացել է «Ասիայի նախաձեռնությանը» 2022 թ.-ի օգոստոսին։ Ակնկալվում է, որ Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը հնարավորություն կընձեռի զարգացնել հարկային վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությունն ասիական տարածաշրջանի գործընկերների հետ, ապահովել այդ երկրներից հարկային տեղեկությունների հասանելիությունը Հայաստանի հարկային մարմնի համար, ակտիվացնել ասիական տարածաշրջանի երկրների հետ հարկային տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, ինչպես նաև հարկումից խուսափման դեմ պայքարում իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ նպաստելով ՀՀ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

BACK_TO_TOP