13:00 05.09.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հնարավոր համագործակցության ծրագրերի ներդրման հարցերը:
«Շնորհակալ ենք, որ այսօր այցելել եք մեզ: Վստահ եմ՝ կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մենք համագործակցության հուշագրեր ունենք բազմաթիվ երկրների հետ, և դուք նույնպես կարող եք մեր գործընկերը դառնալ վերը նշված ոլորտներում: Հայաստանի յուրահատկությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է Ասիայի և Եվրոպայի մեջտեղում, ինչը հնարավորություն է մեզ տալիս ուսումնասիրելու և տեղայնացնելու բոլոր արդյունավետ մոդելները»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ համատեղ յուրաքանչյուր ծրագիր հետագայում կարող է արդյունավետ համագործակցության հիմք դառնալ:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով էլ կատարվում են արմատական բարեփոխումներ:
«Կարծում եմ՝ փոխգործակցության արդյունքում մենք կարող ենք Հայաստանի լավագույն փորձառությունը կիրառել Ֆիլիպիններում: Մասնավորապես, մեծ հետաքրքրություն կա շախմատի՝ հանրակրթական ծրագրում ներդնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը և հավելել, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Հայաստանում Ֆիլիպինների համայնքի, ինչպես նաև ուսանողների հետ, որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ հայ-ֆիլիպինյան հարաբերությունների ամրապնդման գործում իրենց գիտելիքն ու փորձը հայրենակիցներին փոխանցելու առումով:
Հանդիպման ավարտին կողմերը նախնական համաձայնության են եկել փոքր, սակայն հաստատուն քայլերով զարգացնել բարեկամական երկրների միջև գործնական հարաբերությունները:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...