Ո՞ր դեպքում բանկը չի վերադարձնում գումարը խաբեբաներից տուժածներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ո՞ր դեպքում բանկը չի վերադարձնում գումարը խաբեբաներից տուժածներին

12:42 03.09.2022

Ռուսական բանկերը պարտավոր չեն խարդախների կողմից գողացված գումարները վերադարձնել իրենց հաճախորդներին, եթե նրանք իրենք են տրամադրել գաղտնի տվյալներ, ինչպիսիք են գաղտնաբառերը և փին կոդերը:  Միջոցները վերադարձնելու համար տուժողը պետք է ապացուցի, որ ինքը հանցավոր սխեմայի զոհ է դարձել, ՌԻԱ Նովոստիին ասել է ֆինանսական խորհրդատու, Ֆինանսական գրագիտության ազգային կենտրոնի փորձագետ Նատալյա Կոլբասինան։

Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգոստոսի վերջին հայտնել էր, որ իր դուստրն անցյալ տարի ընկել է բանկային քարտերով խաբեբաների ցանցը։ Նա ասել է, որ աղջիկը, կարծես հիպնոսի տակ, «սկսել է նշել իր PIN-երը և այլն»։ Նրա երկու քարտերից գումար է հանվել, սակայն ի վերջո այդ միջոցները հետ են վերադարձվել։ Միաժամանակ Պեսկովը նշել է, որ չգիտի՝ արդյո՞ք հաջողվել է բռնել հարձակվողներին։

Կոլբասինան ասել է, որ օրենքի համաձայն՝ բանկը պարտավոր է վերադարձնել խարդախների կողմից գողացված գումարը, եթե հաճախորդը կատարել է երկու պայման։ Նախ, քարտից գումար հափշտակելու մասին նա բանկին հայտնել է կասկածելի գործարքի մասին ծանուցում ստանալուց ոչ ուշ, քան հաջորդ օրը:

«Եթե ուշացաք, բանկը իրավունք ունի հրաժարվել գումարը վերադարձնելուց: Պայմանագրում նշված է գողության մասին բանկին ծանուցելու եղանակը՝ հեռախոսով կամ անձամբ մասնաճյուղում»,- պարզաբանել է նա։

Երկրորդ պայմանը, եթե հաճախոդը չի խախտել գաղտնաբառերի պահպանման պայմանները, քարտի հետ չի պահել PIN կոդը, քարտի վրա չի գրել կոդը, որևէ մեկին թույլ չի տվել պատճենել կամ լուսանկարել քարտը: Եթե ​​բանկը հակառակն ապացուցի, ապա գողացված գումարը չի վերադարձնի հաճախորդին»,- պարզաբանել է Կոլբասինան։

«Եթե հաճախորդն ինքն է ծածկագրեր և գաղտնաբառեր տվել հեռախոսային խարդախներին, ապա գողացված գումարը վերադարձնելու համար նա պետք է ապացուցի, որ ինքը հանցավոր սխեմայի զոհ է դարձել, ինչը շատ խնդրահարույց է կիբերխարդախության դեպքում», – ասել է նա։

Նման խաբեությունները կատարվում են մի խումբ մարդկանց կողմից, և դժվար է հետևել բոլոր մասնակիցներին։ Հաճախ խաբեբաները ընդհանրապես չեն գտնվում Ռուսաստանում:

«Եվ եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա, և խաբեբաները հայտնաբերվեն, փաստ չէ, որ հնարավոր կլինի վերադարձնել գումարը, քանի որ մինչ այս պահը բոլոր միջոցներն արդեն հանված կլինեն հաշիվների, քարտերի, կրիպտո դրամապանակների և այլ շղթայի միջոցով:  Այդ իսկ պատճառով այժմ բանկի հաճախորդներին վերադարձվող գումարների այդքան ցածր տոկոս կա»,- եզրափակել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP